Ո՞ւմ հետ է հանդիպել Մեծ Բրիտանիայի դեսպանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեր ունեցած տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությունն այս օրերին քննարկումներ է վարում Հայաստանում միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ:
Խնդրի առարկան օրենսդրական վերջին փոփոխություններն են, մասնավորապես՝ հունիսի 1-ից ուժի մեջ մտած Ընտրական օրենսգիրքը:
Երեկ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փակ հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ:
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում միջազգային կառույցների կողմից լուրջ հայտարարություններ են սպասվում, որտեղ չեն բացառվում ուղերձներ եւ կոչեր՝ ուղղված Հայաստանի իշխանություններին:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ շուտով հայտարարությամբ հանդես կգա նաեւ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



