Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աշխարհի բանակների հատուկ նշանակության զորքերում գործող 15 ամենադաժան փորձությունները (Photo)

ԼԱՅՖ

Ցատկել հրե օղակի միջով, գլխով աղյուսներ կոտրել ու անգամ օձի արյուն խմել։ Սրանք ընդամենը մի քանիսն են այն փորձություններից, որոնք կիրառվում են աշխարհի տարբեր բանակների հատուկ նշանակության ջոկատներում։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենավտանգավոր 15 փորձությունները, որոնք կիրառվում են հատուկ նշանակության զորքերում։

1. Հարավկորեական հատուկ նշանակության զորքերում գործարկվում է տամեսիվարի կոչվող փորձությունը, որի իմաստը կայանում է նրանում, որ մարմնի չպաշտպանված մասերով պետք է կոտրել պինդ իրեր, ինչպես, օրինակ, տախտակներն են կամ էլ սալիկները։

2. Բելառուսական հատուկ նշանակության զորքերում հերիք չէ՝ ստիպում են գլխով քարե սալիկներ կոտրել, դեռ մի բան էլ դա պետք է անել, երբ դրանք այրվում են։

3. Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանի Հետախուզության գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատի (спецназ ГРУ) մարտիկների մարմինները պողպատից են։ Լուսանկարում դուք տեսնում եք, թե ինչպես են հատուկ նշանակայինի մարմնի վրա սուր դանակ գցում։

4. Իսկ սա արդեն դասական ժանրից է. չինացի հատուկ նշանակայինը ցատկում է հրե օղակի միջով։

5. Չինացի հատուկ նշանակայիններին նաև կոփում են հոգեբանորեն։ Ահա այսպես նրանց սովորեցնում են ձերբազատվել տագնապի զգացումից։

6. Այս լուսանկարում հնդկական բանակի գուրկխերի գնդի (նեպալցի կամավորներից կազմավորվող հատուկ նշանակության ջոկատ) մարտիկները սովորում են յոգայի միջոցով երկար ժամանակով պահել շունչը ծխով լցված տարածքում։

7. Թայվանյան ծովային հետևակայիններն 9 շաբաթ տևող իրենց պատրաստման փուլի վերջում պետք է 50 մետր սողան սուր ծայրերով քարերից ու կորալներից կազմված արահետով։ Այս սարսափելի փորձությունը ցինիկաբար անվանում են «ճանապարհ դեպի դրախտ»։

8. Իսպանացի հատուկ նշանակայինները պարտավոր են սողալով անցնել երկաթյա պարանի վրայով։

9. Իրաքի զորքերի շիա մարտիկների համար էլ այսպիսի փորձություն է նախատեսված. զինվորները «մոստ» են անում, իսկ եթե հապաղում են, ինքնաձիգի խզակոթով հարված են ստանում որովայնին։

10. Դուք հավանաբար չեք հավատա, բայց ստորև տեսնում եք իսրայելական բանակի հատուկ նշանակայիններին, ովքեր ցրտի ու բքի պայմաններում նախապատրաստվում են օտար միջավայրերում հնարավոր գործողություններին։ Սա դաժան փորձություն է մի երկրի համար, որտեղ ցուրտ ու ձմեռ չի լինում։

11. Ավելի վճռական են ցրտին դիմանալ սովորեցնում հարավկորեական հատուկ նշանակայիններին։

12. Որոշ բանակներում կարևոր դեր է հատկացվում ջունգլիներում գործողությունների նախապատրաստելը։ Օրինակ՝ թայ հատուկ նշանակայիններին սովորեցնում են ուտել միջատներ ու ծարավը հագեցնել օձի արյունով։ Լուսանկարում ամերիկացի հատուկ նշանակային է, ով ջանում է անցնել այդ փորձությունը թաիլանդցիների հետ համատեղ զորավարժությունների ժամանակ։

13. Ֆիլիպինցի հատուկ նշանակայինները պետք է միշտ լինեն զգաստ ու պահպանեն հավասարակշռությունը։ Լուսանկարում դուք տեսնում եք, թե ինչպես են ծովային հետևակայիններին ստիպում ուտելու ժամանակ գլուխների վրա բանան պահել։ Եթե զինվորը գցի այն, ապա պարտավոր է ուտել առանց կեղևազրկելու։

 

14. Գերմանական հատուկ նշանակայինների համար գործում է նորմատիվ՝ ջրի տակ շունչը պահած զենքը քանդել-հավաքելու համար։

15. Հատուկ փորձություններով են անցնում նաև չորքոտանի զինվորականները։ Օրինակ՝ այն բանակներում, որտեղ կան ձիավորների ստորաբաժանումներ, ձիերին վազեցնում են ծխի միջով, իսկ շներին սովորեցնում են պարաշյուտով ցատկել։ Ստորև դուք տեսնում եք ռուսական ոստիկանության հատուկ ջոկատի շանը, ով իր ատամներով զգուշորեն տեղափոխում է բոլոր շների ամենաոխերիմ թշնամուն՝ կատվին։

Աղբյուրը` Blognews.am:

Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան