Բաթումում բացված միջազգային նախարարական խորհրդաժողովում քննարկվում են շրջակա միջավայրի հարցերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Բաթումում բացել Է «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» նախարարական հանդիպումը, որտեղ նա հայտարարել Է, որ Վրաստանը գիտակցում Է «կանաչ Էկոնոմիկայի» կարեւորությունն ու նշանակությունը եւ օժանդակում Է այդ բնագավառում իրականացվող տարբեր նախագծերի:
Բաթումում հունիսի 8-ից 10-ն ընթանում Է «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» խորհրդաժողովը, որտեղ քննարկվում են օդի որակի բարելավմանը նվիրված հարցերը՝ ավելի լավ միջավայր ստեղծելու եւ մարդու առողջության համար: Առաջին նման խորհրդաժողովը կայացել Է 1991 թվականին Պրահայի մերձակա Դոբրժիշ դղյակում:
«Շրջակա միջավայր Եվրոպայի համար» նախարարական խորհրդաժողովն առաջին անգամ Է անցկացվում Վրաստանում: Բաթում են ժամանել աշխարհի 56 երկրների շուրջ 600 ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են շրջակա միջավայրի եւ բնապաշարների հարցերով, հաղորդել Է Sputnik-ը:



