Գյումրիում 7 մարդու մահվան հանգեցրած վթարի գործով ամբաստանյալը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում յոթ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդ Մանվել Վարդանյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման:
Որոշումը հրապարակվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արթիկի նստավայրում: Վճիռը չի բավարարում ամբաստանյալի դատապաշտպան Լիանա Բալյանին, ով մտադիր է իր պաշտպանյալի համաձայնությունն ունենալուց հետո Վերաքննիչում բողոքարկել դատարանի վճիռը: «Եթե ինձ մնար, ես հենց այսօր կբողոքարկեի այս դատավճիռը, սակայն նախ պետք է ստանամ Մանվել Վարդանյանի համաձայնությունը»,- ասաց Բալյանը` ընդգծելով, որ առաջիկա օրերին ակնկալում է հանդիպում իր պաշտպանյալի հետ:
Դատախազը Վարդանյանի համար դատարանից 9 տարի էր պահանջել:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



