Այս տարի Գերմանիա ժամանած միգրանտների 80 տոկոսն անձնագիր չի ունեցել. Bild
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸնթացիկ տարվա հունվարից մինչեւ ապրիլ Գերմանիա ժամանած միգրանտների շուրջ 80 տոկոսն իր հետ փաստաթղթեր չի ունեցել: Այս տեղեկատվությունը հունիսի 8-ին տարածել Է Bild թերթը:
Ընդամենն այդ ժամանակամիջոցում Գերմանիայում գրանցվել եւ տեղավորվել Է 114 հազար միգրանտ, անձնագիր չի ունեցել 90 հազար մարդ: Դա նշանակում Է, որ տեղական իշխանություններն ստույգ տվյալներ չունեն այն մասին, թե ինչ Է այդ մարդկանց անունը, նախկինում որտեղ են ապրել եւ ինչ ազգության են պատկանում նրանք:
Ավելի վաղ Գերմանիայի ֆեդերալ հետախուզական ծառայության (ԲՆԴ) ղեկավար Գերհարդ Շինդլերը չի բացառել, որ փախստականների տեսքով Եվրոպայում կարող են հայտնվել ահաբեկիչներ:
2015 թվականի արդյունքներով՝ Գերմանիա Է ժամանել փախստականի կարգավիճակ հայցող շուրջ 1,1 միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



