Քլինթոնը Թրամփին գերազանցում Է 4 տոկոսով. NBC-ի հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն ապահովել Է Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելը, իր հանրապետական մրցակցից՝ Դոնալդ Թրամփից, առաջ Է անցել 48 տոկոս առ 44 տոկոս հարաբերակցությամբ: Այդ մասին վկայում են համազգային հարցման՝ հունիսի 7- ին հրապարակված արդյունքները, որը կազմակերպվել Էր NBC հեռուստաընկերության կողմից:
Քլինթոնի ժողովրդականությունը վերջին շաբաթվա ընթացքում աճել Է 2 տոկոսով եւ, ինչպես նշել Է հեռուստաընկերությունը, դա, հավանաբար, արտաքին քաղաքականության հարցերի շուրջ նրա վերջերս ունեցած ելույթի արդյունքն Է:
Հարցմանը, որն անցկացվել Է մայիսի 30-ից մինչեւ հունիսի 5-ը, մասնակցել են 10 հազար 520 չափահաս ընտրողներ: Հարցման վիճակագրական սխալանքը գնահատվում Է 1,4 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



