Իրանի, Սիրիայի եւ ՌԴ-ի պաշտպանության նախարարները Թեհրանում կքննարկեն Սիրիայի հրադադարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի, Սիրիայի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները հունիսի 9-ին Թեհրանում կքննարկեն Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը եւ քաղաքական կարգավորումը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:
«Հունիսի 9-ին Իրանի, Սիրիայի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները հանդիպում կունենան Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության շենքում: Կողմերը կքննարկեն Սիրիայի իրադրության զարգացումը եւ լռության ռեժիմը, ահաբեկչության դեմ պայքարի միջոցները: Նրանք նաեւ կգնահատեն այն գործողությունները, որոնք Սիրիայում անցկացվում են ահաբեկչության դեմ պայքարում, եւ ահաբեկչական խմբավորումներին հասցվող հարվածները: Հանդիպումն անցկացվում Է Իրանի պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ, որը հրավեր Է ուղարկել ՌԴ-ի եւ Սիրիայի պաշտպանության նախարարներին: Հանդիպմանը քաղաքական կարգավորման հնարավորությունները կքննարկվեն Սիրիայում ահաբեկչության օջախների ճնշմանը զուգահեռ»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:



