Չեխիայի նախագահը կդիմի խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն ընդունելու հարցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կդիմի Չեխիայի խորհրդարանին Գերմանիայի Բունդեսթագի օրինակին հետևելու և Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցով: Չեխիայի նախագահն այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ դիրքորոշումը ես հայտնել եմ դեռ 2014թ.՝ նախագահ Սարգսյանի՝ Չեխիա այցելության ընթացքում: Նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ժողովուրդը նույնպես նման տառապանքներ կարող էր կրել, պատմությունը կարող էր կրկնվել: Ես գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են Եվրամիության 10 երկրներ, ոչ Եվրամիության անդամ երկրներից կարող եմ նշել Կանադան և Ռուսաստանը: Որպես այս հայտարարությանը հաջորդող քայլ, ես կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որպեսզի նրանք հետևեն Գերմանիայի օրինակին և կատարան նման հայտարարություն&raq uo;,- եզրափակեց Միլոշ Զեմանը:
Պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այցելեց Հայոցցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Չեխիայի նախագահը,ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի, ապա՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ, հարգեց 20-րդ դարասկզբիմեծագույն ոճրի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետեւ Չեխիայի նախագահը Հայոցցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանում, ծանոթացավցուցանմուշներին, իսկ թանգարանի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ, մասնավորապես, ասված է. «Խորինհարգանքով< i>` ցեղասպանության զոհերի հիշատակին»:



