Հալեպում հարյուրից ավելի խաղաղ բնակիչներ են տուժել զինյալների գնդակոծումներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվելի քան 100 խաղաղ բնակիչներ են տուժել «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալների կողմից Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասի գնդակոծումների սաստկացման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը: «Տուժել են ավելի քան 100 խաղաղ բնակիչներ, զոհվածների թիվը հասնում Է տասնյակների»,- ասել Է նա:
Կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ գնդակոծումները կրում են ոչ ընտրողական բնույթ, թիրախներն են ոչ միայն կառավարական զորքերի դիրքերը, այլեւ բնակելի թաղամասերը, տները, խանութները, դեղատները:
«Զինյալների գնդակոծումների զոհերը հիմնականում բնակավայրերի խաղաղ բնակիչներն են»,- նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



