Խանութում գողացել են դրամապանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 3-ին, ժամը 20.15-ին, 1995 թ. ծնված Մարիա Օ.-ն ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանին հարակից գետնանցումում գտնվող խանութում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 70.000 դրամ եւ բանկային քարտ:
Ձեռնակված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Մարիամ Մ.-ն:
Օգոստոսի 10-ին, ժամը 10.45-ին, Մարիամ Մ.-ն հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Քննությունը շարունակվում է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



