Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ստորագրել են ՀՀ և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացման վերաբերյալ հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով հունիսի 7-ի երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը:

ՀՀ Նախագահի նստավայրում հունիսի 8-ին կայացել են հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ: Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների, գործընկերության և խորացված համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն:

Հայաստանի և Չեխիայի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ:

Պետական այցի շրջանակներում Նախագահ Միլոշ Զեմանն առավոտյան այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Զեմանը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում, գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո  ԶԼՄ-ների առջևհայտարարության ժամանակ նշել է.  

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այսօր պատիվ ունենք Հայաստանում պետական այցով հյուրընկալելու բարեկամ Չեխիայի Նախագահ և իմ շատ լավ գործընկեր պարոն Միլոշ Զեմանին։ Սա Չեխիայի Նախագահի առաջին այցն է Հայաստան և, վստահաբար, իր դրոշմը կթողնի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։

Ինչպես Պրահայում՝ Չեխիա կատարած իմ պետական այցի ընթացքում, այնպես էլ այսօր, մենք բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Գոհունակությամբ նկատեցինք, որ դրանց շուրջ մեր տեսակետները հիմնականում համընկնում են, ինչը փոխըմբռնում և վստահություն է ապահովում հարաբերությունների խորացման ճանապարհին։

Միայն 2014թ․ ի վեր շուրջ երկու տասնյակ բարձր մակարդակի փոխայցեր են կայացել: Մեր նախորդ հանդիպումից հետո ՀՀ-ում բացվել է Չեխիայի Հանրապետության դեսպանությունը և նշանակվել է առաջին ռեզիդենտ դեսպանը, ակտիվացել է միջխորհրդարանական, ապակենտրոնացված, ռազմատեխնիկական, գիտակրթական ու մշակութային համագործակցությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում։ Այս առումով, իհարկե, առանձնանում է Չեխիայի շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության առաջմղմանը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։ Արդյունքում՝ Չեխիան Եվրոպայու մ մեր կայուն ու վստահելի գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է։

Նախագահ Զեմանի հետ հանգամանորեն քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցությունը, որը մեր առաջնահերթություններից է։ Պատահական չէ, որ երկկողմ գրեթե բոլոր բարձրաստիճան այցերն ուղեկցվում են գործարար միջոցառումների անցկացմամբ, և քիչ հետո էլ ես և Նախագահ Զեմանն ազդարարելու ենք հայ-չեխական հերթական գործարար համաժողովի մեկնարկը։ Իհարկե, այս ոլորտում առկա են դրական զարգացումներ, բայց դեռ մենք շատ անելիքներ ունենք։ Այս առումով քննարկեցինք նաև նոր հնարավորությունները, որ ուրվագծվում են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև մեր ավանդական գործընկեր Իրանի շուկայի վերաբացմամբ։ Միևնույն ժամանակ Նախագահ Զեմանի հետ համակարծիք էինք, որ երկուստեք տնտեսական կապերի զարգացումը կարևորելով հանդերձ՝ մեր հարաբերությունների հենասյունը սոսկ տնտեսական շահը չէ, այլ նույնանուն արժեքները, որ դարերով առաջնորդել են մեր ժողովուրդներին և հասցրել մինչև 21-րդ դար:

Մենք շատ բարձր ենք գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված Չեխիայի դիրքորոշումը: Եվ սրա համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնել պարոն Նախագահին և Չեխիայի կառավարությանը: Մենք երկուստեք կարևորեցինք Վիեննայի մայիսյան պայմանավորվածությունների, ներառյալ՝ 1994-1995թթ. Զինադադարի համաձայնագրերի իրականացումը, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացու ցչի թիմի կարողությունների ավելացումը՝ որպես հակամարտության գոտում տևական կայունության հաստատման կարևոր գրավական։ Եվ այս քայլերի անշեղ իրագործումն այն նվազագույն շեմն է, որ թույլ կտա ճանապարհ հարթել դեպի կառուցողական և որ ամենակարևորն է՝ արդյունքի միտված բանակցությունների։

Իհարկե, պարոն Զեմանին տեղեկացրեցի նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին, և ես նրան շնորհակալություն հայտնեցի այն բանի համար, որ նա մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել նաև Պրահայի՝ Չեխիայի Հանրապետության հնարավորությունները: Միաժամանակ, իհարկե, իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային: Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի Նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձևավորեց: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ:

Հայկական կողմի գոհունակությունը հայտնեցի Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունված բանաձևի, ինչպես նաև այդ հարցում Չեխիայի Նախագահի աներկբա դիրքորոշման համար։ Մի քանի օր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական որոշումը եկավ կրկին փաստելու, որ ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել՝ պատմությունը կեղծելով, փաստերը ժխտելով կամ սպառնալիքներ տեղալով:

Շնորհակալ ենք նաև Չեխիային հայ համայնքի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար, որի վառ դրսևորումներից էր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու ծխական համայնքին տրամադրելու փաստը: Դա մեծ իրադարձություն էր Չեխիայի հայ համայնքի կյանքում՝ ազգային ինքնության պահպանման առումով: Խորին շնորհակալություն նաև կարդինալ Դուկային:

Հավատացած եմ, որ մեր միջպետական հարաբերությունները շարունակելու են հաջողությամբ զարգանալ, քանի որ դրանց հիմքում հայ և չեխ ժողովուրդների անշահախնդիր բարեկամությունն է, փոխըմբռնումն ու միասնական ապագա կերտելու ձգտումը։

Շնորհակալություն։

Ես հաճույքով խոսքը տրամադրում եմ իմ բարեկամ Նախագահ Միլոշ Զեմանին»:

Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմաը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո  ԶԼՄ-ների առջև հայտարարության ժամանակ նշել է.

«Հարգարժա՛ն պարոն Նախագահ, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր բանակցություններն ընթանում են երկու ոլորտների շուրջ՝ քաղաքական և տնտեսական: Ինչ վերաբերում է քաղաքական ասպարեզին, ապա կուզենայի ոչ միայն կրկնել իմ հայտարարությունը, որը հնչել էր Նախագահ Սարգսյանի՝ Չեխիայի Հանրապետություն երկու տարի առաջ կատարած պետական այցի շրջանակներում, երբ դատապարտեցի 1915 թվականի Ցեղասպանությունը, նաև այն պատճառով, որ նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ժողովուրդն էլ կմատնվեր նման ցեղասպանության:

Գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են Եվրամիության տասը անդամ երկրներ, իսկ ոչ անդամ երկրներից՝ Կանադան, Ռուսաստանը, Շվեյցարիան:

Բավական չէ իմ նախորդ հայտարարությունը կրկնելը, դրան կհետևի իմ հաջորդ քայլը. կհորդորեմ Խորհրդարանի նախագահին Գերմանիայի խորհրդարանի օրինակին հետևել, որպեսզի Չեխիայի Հանրապետության խորհրդարանն էլ ընդունի նման հայտարարություն:

Ինչպես Ձեզ հայտնի է, վերջերս այցելել եմ Ադրբեջան, և իմ դիրքորոշումներն ու հայտարարությունները նույնն են մնում՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրում եմ գտնվում: Երկու նախագահներին հիշեցրել եմ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև երկարատև կոնֆլիկտի օրինակը, երբ այդ երկու երկրները հարյուրամյակներ շարունակ պատերազմում էին միմյանց հետ՝ տալով բազմաթիվ զոհեր:

Ի շնորհիվ երկու անձնավորությունների՝ Կոնրադ Ադենաուերի և Շառլ դը Գոլի, հաջողվեց համաձայնության գալ և վերջ տալ պատերազմին:

Համոզված եմ, որ Նախագահ Սարգսյանը և Նախագահ Ալիևը կարկառուն անձնավորություններ են, ովքեր կարող են նույն դերը խաղալ, իսկ Գոլի և Ադենաուերի հետ համեմատությունից նրանք պետք է շոյված լինեն:

Այդ է պատճառը, որ անդրադարձա իմ հրավերին՝ ուղղված Նախագահ Սարգսյանին և Նախագահ Ալիևին՝ հանդիպել չեզոք տարածքում: Հիշեցնեմ, որ այս բանակցությունները վարվել են Չեխիայի Հանրապետության տարածքում դեռևս 2002-2005 թթ. ընկած ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում է մեր տնտեսական համագործակցությանը, ապա նշեմ, որ այս ոլորտում չօգտագործված ներուժ կա, առևտրաշրջանառության ծավալները բավականին ցածր մակարդակի վրա են, այդ իսկ պատճառով ինձ հետ եմ բերել կարևոր անհատ-ձեռներեցների խումբ՝ Չեխիայի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահի գլխավորությամբ, ով սովորաբար այսպիսի այցերի չի մասնակցում:

Համաձայնության ենք եկել պարոն Նախագահի հետ, որ շատ կարևոր են ներդրումային հատվածում պետական երաշխիքները, որոնք ապահովում են կայունություն մեր տնտեսական հարաբերություններում: Կուզենայի շնորհակալություն հայտնել պարոն Նախագահին, որ խոստացել է իր աջակցությունը ցուցաբերել մի դեռևս չլուծված գործարքի շուրջ՝ «Միկա ցեմենտի» հարցում: Եվ շատ կարևորում եմ Նախագահի այս խոստումը: Միաժամանակ շատ մեծ ակնկալիքներով եմ սպասում մեր հետագա հանդիպումներին Նախագահի հետ թե՛ Պրահայում, և թե՛ Արևելյան գործընկերության շրջանակներում, որի շատ կարևո ր մասնակիցներից է Հայաստանը:

Եվ վերջում պարոն Նախագահին և ամբողջ հայ ժողովրդին կուզենայի ցանկանալ մեծ հաջողություններ անկախ պետության կառուցման գործում, որը չի ենթարկվում արտաքին ճնշումներին և ինքնուրույն է կայացնում իր որոշումները:

Շնորհակալություն»:

Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ 40 քաղաքացի, ներառյալ՝ 14 ուսանողներ Ուժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԱվստրալիան հումանիտար վիզաներ է տրամադրել Իրանի թիմի ֆուտբոլիստուհիներին Պեսկովը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրադարձությունները չեն հետաձգում Ուկրաինայի հարցը ԱՀԿ-ն զգուշացնում է «սև անձրևի» վտանգի մասին՝ Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումներից հետո Սպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՌոդրիգոն հաջողությամբ վիրահատվել է ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Իրանի վրա հարվածներն արդեն իսկ բարելավել են Իսրայելի միջազգային դիրքը․ Նեթանյահու Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն ՄարուքյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱնաստասիա Բաղիյանը դարձել է պարալիմպիկ խաղերի չեմպիոն Այս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք ՉալաբյանՎերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 74 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի Իսրայելը uպանել է Իրանի «Բասիջ» աշխարհազորի հրամանատարին Բաղրամյանի ոստիկանները հայտնաբերել են 1 կգ 312 գ մարիխուանա Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին Տավուշի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել Փաշինյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՈստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել. 7 ձերբակալված կա «Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջան Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ ԱՄԷ-ի վրա Իրանի հարձակումների հետևանքով զոhերի թիվը հասել է 6-ի Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամԼավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ին Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Հունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Երևանում մեքենաներ են բախվել Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Զերծ պահեք մեզ ձեր կեղծավորությունից. Բաղային՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» Ռուսաստանը Մերձավոր Արևելքի պшտերազմի միակ հաղթողն է. Եվրոպական խորհրդի նախագահ IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Ուկրաինայի հակամարտnւթյան կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլի անցկացման կոնկրետ ժամկետներ և վայրեր դեռևս չկան. Պեսկով Թուրքիայի օդային տարածքի խախտnւմն անընդունելի է, և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա․ Ֆիդանը՝ Արաղչիին Կրեմլում հայտարարել են Իրանի շուրջ լարվածության նվազեցմանը օգնելու պատրաստակամության մասին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան