Արցախի նախագահն այցելել է Բելգիայում ՀՀ դեսպանություն
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի եւ դեսպանության աշխատակիցների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արծարծվել են եվրոպական տարբեր կառույցներում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ այս հարթությունում առկա են կապերի ընդլայնման ու խորացման բավարար հիմքեր՝ հավելելով, որ, համադրելով Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի ջանքերը, հնարավոր է հաջողությամբ իրականացնել ցանկացած առաջադրանք:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



