«Ռեալը» հրաժարվել է վաճառել Խամեսին
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը մտադիր չեն վաճառել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը, հաղորդում է «AS»-ը։
Հաղորդվում է, որ կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն, «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան», սակայն իսպանական ակումբը մերժել է բոլոր առաջարկները։ Նշվում է, որ թեև թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ու ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաճախ 24-ամյա ֆուտբոլիստին թողնում էին պահեստայինների նստարանին, նա կարևոր է ակումբի՝ հարավամերիկյան շուկայում մեդիա-պլանների համար։
Այժմ Խամեսը Կոլումբիայի հավաքականի կազմում մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



