Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նորից կլինեն ծնունդներ ու նորից կունենանք հերոսներ, որոնց միշտ պարտավոր ենք հիշել ու մեծարել. Ռաֆայել Երանոսյանը «Ճերմակ արագիլներ» ներկայացման մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա բնութագրվող պատերազմը անտարբեր չթողեց և ոչ մեկին: Մշակութային կյանքում այն ևս իր ձեռագիրը թողեց. Երևանի պետական կամերային թատրոնում մայիսի 25-ին կայացավ «Ճերմակ արագիլներ» ներկայացման պրեմիերան՝ նվիրված այս գործողությունների ժամանակ նահատակված հերոսների հիշատակին:

Պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Արա Երնջակյանն է, դերերում են Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Վահե Զիրոյանը և Մխիթար Ավետիսյանը։

 

«Բոլորս ներկայացնում ենք հայ մի տղայի, ով խոսում է թեև իր անունից, բայց ամբողջ հայ ժողովրդի՝ 10 միլիոն հայերի սրտից: Ներկայացման մեջ բարձրաձայնում ենք մեր քառօրյա պատերազմի նահատակների անունները, խոսում ենք նրանց մասին, այդ օրերի մասին: Սա այն ներկայացումն է, որից սիրտ ունեցող ցանկացած մարդ չի կարող չհուզվել, ներկայացման ընթացքում նույնիսկ մենք՝ դերասաններս ենք լարվում: Չէ՞ որ խոսում ենք մի բանի մասին, որը ցավ է պատճառել բոլորին: Տալով այդ տղաների անուններն ու նայելով նրանց լուսանկարներին՝ պետք է քարսիրտ լինես, որ մարսես: Չեմ ժխտի, բարդ ներկայացում է, քանի որ մեկ ժամ 15-20 րոպե խոսում ես մեր իրականության մեջ տեղի ունեցող խնդրի մասին, որին համակերպվել ենք, բայց պետք է ելք գտնենք», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ռաֆայել Երանոսյանը:

Դերասանն ընդգծեց, որ Կամերային թատրոնը բացման օրվանից անդրադարձել է երկրում կատարվող լավ ու վատ իրադարձություններին, այս անգամ էլ, բնական էր՝ ձեռնպահ չէր մնալու: Թեման նուրբ էր, հանդիսատեսի արձագանքն էլ՝ համապատասխան: «Պիեսը գրվել ու բեմադրվել է ընդամենը մեկ ամսվա ընթացքում և արդեն մեր խաղացանկի հիմնական մասն է կազմում: Մինչ այս մեր թատրոնում ներկայացումները բարձր տրամադրությամբ են ուղեկցվել, այս բեմադրության դեպքում ամեն ինչ այլ է. ներկայացման հենց ամենասկզբից լսվում էր «քիթը վերքաշելու» ձայնն ու արատասուքների սրբելը: Ավարտին հանդիսատեսը մոտ 10 րոպե հոտնկայս ծափահարում է: Ինձ թույլ կտամ եզրակացնել՝ ներկայացումը ստացված է», - նշեց նա:

Նկատառմանը, որ հեռուստադիտողը Ռ. Երանոսյանին առավել հաճխ հանդիպում է կատակերգական կերպարներում, ու այս տեսանկյունից ընկալվելը կարող էր առավել բարդ լինել՝ պատասխանեց. «Էկրանն ուրիշ է, բայց ես թատրոնում արդեն շատ վաղուց կատակերգական ժանրում հանդես չեմ գալիս, խորը-հոգեբանական դերեր եմ ստանձնում: Կոնկրետ այս ներկայացման մեջ այնքան էլ կարևոր չէ, թե որ ժանրի դերասան ես: Ի վերջո, լավ դերասանը պետք է կարողանա ցանկացած ժանրում դրսևորվել, հենց դրանում է դերասանի առաքելությունն ու վարպետությունը»:

«Ճերմակ արագիլները» կթևածեն ոչ միայն երևանից, այլև՝ Հայաստանից դուրս: «Երբ դեռ փորձերն էինք անում, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պետք է մեկնենք Փարիզ, նաև՝ արցախյան մի քանի զորամասերում կլինենք: Հուսով եմ՝ Հայաստանի մարզերում էլ կշրջենք:

Ի դեպ, Ռաֆայել Երանոսյանը ընդգրկված է նաև Նարեկ Դուրյանի նոր՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացման մեջ, որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ՝ հունիսի 7-ին: Հարցին, թե արդյոք երկու տարբեր թատրոնների ներկայացումներում զբաղվածությունն ու հյուրախաղերը չեն խանգարի միմյանց՝ պատասխանեց. «Ես սիրում եմ աշխատել լավ ու տաղանդավոր մարդկանց հետ, նաև՝ սիրում եմ զբաղված լինել, չեմ կարող անգործ նստել: Կարծում եմ, եթե 10-15 օրով մեկնենք, Նարեկ Դուրյանը կընդառաջի և այդ ընթացքում ներկայացումը չի բարձրանա բեմ»: 

Անդրադառնալով ներկայացման «Ճերմակ արագիլներ» վերնագրին՝ մեր զրուցակիցը մանրամասնեց. «Բոլորս էլ գիտենք այն խոսքը, թե արագիլն է բերում ձագուկներին՝ երեխաներին: Եթե գարուն է, արագիլները եկել են, ապա անպայման ծնունդ կլինի: Քանի որ ապրիլ ամիսը մեզ համար այլ հուն ստացավ՝ հորդորում ենք չհուսահատվել, ներկայացման վերջում էլ ասում ենք. «Եթե հեռու հեռվից տեսնեք, որ բարձր, բարդու գագաթին ճերմակ արագիլն իր բույնն է հյուսում՝ չխնգարեք. նա վերադարձել է իր բույնն ու սպասում է իր ճերմակ ձագուկներին»… Կյանքը շարունակվում է, մենք խոնարհվում ենք բոլոր զոհերի առջև, բայց ոչինչ այլևս ետ բերել չենք կարող: Նորից կլինեն ծնունդներ ու նորից կունենանք հերոսներ, որոնց միշտ պարտավոր ենք հիշել ու մեծարել», -Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռաֆայել Երանոսյանը:

Տեղեկացնենք, որ ներկայացումից առաջացած հասույթը տրամադրվելու է ապրիլի սկզբին զոհված տղաների ընտանիքներին: 

Նելլի Մարգարյան

Կոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ