Ադրբեջանում արժեզրկումը գերազանցել է 10 տոկոսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում սպառման ապրանքների եւ ծառայությունների գները 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 10,4 տոկոսով աճել են:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեին:
Նշվում է, որ պարենամթերքի գներն աճել են 11,9 տոկոսով, ոչ մթերային ապրանքների գները` 15,3 տոկոսով, իսկ ծառայությունները թանկացել են 4,4 տոկոսով:
Ընթացիկ տարում Ադրբեջանում ներկայում միջին տարեկան արժեզրկումը Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսածից 7,9 տոկոսով բարձր է: 2015 թվականի արդյունքներով արժեզրկումն Ադրբեջանում կազմել էր 12 տոկոս:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



