Բրազիլիայում առնվազն 15 ուսանող Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւսանողների փոխադրող ավտոբուս Է շրջվել Բրազիլիայի հարավարեւելյան շրջանում՝ Սան Պաուլու քաղաքից ոչ հեռու, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն 15 մարդ:
Folha de Sao Paulo թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 8-ին տեղական ժամանակով ժամը 23:20-ին (Երեւանի ժամանակով հունիսի 9-ին ժամը 06:20-ին) Սան Պաուլուից ոչ հեռու գտնվող Բերտիոգա մունիցիպալիտետում:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել Է 15 մարդ, ներառյալ ավտոբուսի վարորդը, եւս 31 մարդ վերքեր են ստացել: Ընդամենն ավտոբուսում եղել Է 46 մարդ, որոնց մեծ մասը ուսանողներ Էին: Բոլոր տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



