Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքիայում որոշել են դատել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւի օգտին քվեարկած թուրք պատգամավորներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւի ընդունումնից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հունիսի 8-ին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «իրավասու գերատեսչությունները և առաջին հերթին արտաքին գործերի նախարարությունը գործողությունների պլան են պատրաստում Գերմանիայի դեմ, որոնք հրապար ակվելու են Թուրքիայի վարչապետի եւ նախագահի կողմից քննարկվելուց հետո:

Գերմանական հեղինակավոր Bild թերթին հայտնի է դարձել, որ որպես «պատասխան միջոցառումներ» Թուրքիայում պատրաստվում են դատի տալ Բունդեսթագի այն 11 թուրք պատգամավորներին, ովքեր քվեարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին:

Bild-ը հայտնել է, որ Թուրքիայում պատրաստվում են նվազագույնը երեք դատական հայցեր Բունդեսթագի թուրք պատգամավորների դեմ: Երկու հայց պատրաստում են թուրքական ոստիկանության արհմիությունները, իսկ երրորդը` թուրքական իրավաբանների միությունը, որոնք արդեն դիմում են ներկայացրել դատախազություն:

Հայցերի համար որպես իրավական բազա ծառայում է Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը, որի համաձայն` թուրքական ազգի, Թուրքիայի Հանրապետության, խորհրդարանի, կառավարության եւ պետական արդարադատության մարմինների հրապարակային վարկաբեկումը ենթակա է 6 ամսից մինչեւ երկու տարի ազատազրկման պատժի:

Ըստ թերթի` դա նշանակում է, որ եթե թուրքական դատարանը Գերմանիայի Բունդեսթագի թուրք պատգամավորներին մեղավոր ճանաչի, ապա Թուրքիա գալու դեպքում նրանք կարող են ձերբակալվել եւ բանտ նետվել:

Հետաքրքիր է, որ Բրյուսելը բազմիցս քննադատել էր Անկարային ՔՕԳ 301-րդ հոդվածի առնչությամբ եւ, որպես Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության  համար խոչընդոտ, խորհուրդ տվել վերացնել մարդու իրավունքներին եւ ազատություններին հակասող այդ հոդվածը, իսկ Եվրոպային հաճոյանալու համար Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ հիշյալ հոդվածն, իբր, այլեւս չի կիրառվում Թուրքիայում:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ, անդրադառնալով Բունդեսթագում Հայոց ցեղասպանութան բանաձեւն ազգությամբ թուրք պատգամավորների կողմից պատրաստվելու փաստին, Էրդողանն ասել էր. «Ի՞նչ թուրք, նրանց արյունը պետք է լաբորատոր քննության ենթարկել»:

Գերմանական Die Zeit պարբերականը հայտնել է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո թուրքական ծագում ունեցող բոլոր 11 պատգամավորներն սկսել են մահվան սպառանալիքներ ստանալ:

Սպառնալիքների մեծ բաժին է հասել Կանաչների խմբակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին: Թուրք պատգամավորները խնդրի մասին հայտնել են Գերմանիայի Դաշնային անվտանգության ծառայությանը: Ջեմ Օզդեմիրի տան մոտ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվել:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը բանաձեւ է ընդունել, որում Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային տարիներին հայերի զանգվածային տեղահանություններն ու կոտորածները բնութագրել է որպես ցեղասպանություն:

Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ Թուրքիան «մինչ օրս հրաժարվում է խոստովանել, որ հայերի տեղահանությունները, հետապնդումներն ու սպանությունները ծրագրված բնույթ են կրել»:

Գերմանացի խորհրդարանականներն այդ բանաձեւը պաշտպանել են ի հակառակ Թուրքիայի կողմից հզոր քաղաքական ճնշման եւ սպառնալիքների: Բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն խորհրդատվությունների համար ետ է կանչվել հայրենիք:

«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան