Խոլեստերինը ոչ միշտ է վնասակար սրտին. Գիտնականներ
ԼԱՅՖՄասնագետները լայնածավալ փորձարկում են արել, և պարզել, որ խոլեստերինը ոչ միշտ է սրտի արատներ առաջացնում: Գիտնականները հակված են այս հիվանդությունները կապել ուրիշ հանգամանքների հետ: Նրանք նաև մերժել են այն գաղափարը, թե ձուն ու կարմիր միսը ազդում են խոլեստերինի ընդհանուր մակարդակի վրա:
Հետազոտության արդյունքում մասնագետները անալիզ են արել 42-ից 60 տարեկան 1032 առողջ տղամարդկանց կամավորների խմբի հետ։ Նրանց սննդակարգին հետևել են մոտ 20 տարի, ինչը թույլ է տվել մասնակիցների մեկ երրորդի մոտ ApoE24 գենը հայտնաբերել, որը սրտային հիվանդություններ է առաջացնում: Այդ կերպով, գիտնականները, ովքեր հաշվի էին առնում տղամարդկանց տարիքը, վատ սովորությունները ու մարմնի քաշը, մերժել են այն միտքը, թե կապ կա խոլեստերինի ու հիվանդությունների միջև:
Մասնագետների կարծիքով ամենակարևոր հանգամանքը խոլեստերինով հագեցած մթերքների չափավոր օգտագործումն է ու առողջ ապրելակերպը:
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
Մահացել է անմահ հերոս Ալբերտ Խառատյանի մայրը



