Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նանուլը` «Մանկապարտեզ, մնաս բարով» տեսահոլովակի նկարահանման հետաքրքիր ընթացքի եւ իր ամենամեծ երազանքի մասին

ՖՈՏՈ

Չնայած փոքր տարիքին` 6-ամյա Նանուլին Հայաստանում արդեն շատերն են ճանաչում: Փոքրիկ, բայց արտիստիկ երգչուհին արդեն երեք տեսահոլովակ ունի, որոնցից մեկը դուետ է իր ամենասիրելի երգչուհու` Լիլիթ Հովհաննիսյանի հետ: Բոլորովին վերջերս Նանուլը մանուկներին ուրախացրեց եւս մեկ պարային հիթով, որը կոչվում է «Մանկապարտեզ, մնաս բարով»: Երգի անվանումը պատահական չէ ընտրված, քանի որ երգչուհին հենց ինքն էլ արդեն ավարտել է մանկապարտեզը եւ անհամբերությամբ սպասում է դպրոց հաճախելուն:

Նանուլն այլ սպասելիքներ էլ ունի, որոնցից ամենակարեւորը առաջիկայում փոքրիկ եղբոր լույս աշխարհ գալն է…

Ստեղծագործական նորությունների եւ ամենանվիրական երազանքի մասին զրուցեցինք հայկական շոու-բիզնեսի ամենակրտսեր անդամի հետ.

-Նանուլ, արդեն երրորդ տեսահոլովակդ ներկայացրեցիրհանդիսատեսին. սա հերթական համագործակցությունդ է ԱրտյոմԱբովյանի հետ. Քեզ համար հե՞շտ է նրա հետ աշխատելը:

-Այո, շատ-շատ: Ես նրան շատ եմ սիրում: Ինձ միշտ ծիծաղեցնում է նկարահանումների ժամանակ, դրա համար էլ շատ ուրախ են անցնում մեր նկարահանումները:

-Ո՞ւմ հետ ես համագործակցել «Մանկապարտեզ, մնաս բարով» երգիեւ տեսահոլովակի շրջանակներում:

-Երգիս երաժշտությունը եւ գործիքավորումը կատարել են Կարենը եւ Սեւակը, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, որովհետեւ ինձ շատ է դուր եկել այս երգս:

-Տեսահոլովակում քեզ հետ պարում են նաեւ ընկերուհիներդ. Իսկ երբմի վայրում հավաքված են այդքան երեխաներ, անհնար է, որհետաքրքիր եւ զավեշտալի դեպքեր չգրանցվեն: Կհիշե՞ս որեւէհետաքրքիր դեպք, որը տեղի է ունեցել նկարահանումներիընթացքում:

-Ինձ հետ պարում են մանկապարտեզի ընկերուհիներս: Մենք միասին նաեւ գնում ենք պարի իմ մայրիկի մոտ: Այդ օրը շատ շոգ էր եւ արեւը խանգարում էր, որ ժպտաինք եւ ուրախանայինք, մի քիչ սկսեցի հոգնել արեւից, բայց երբ տեսնում էի ընկերուհիներիս, ուրախանում էի: Միասին պարում էինք եւ լավ ժամանակ անցկացնում:

-Երգում ասում ես, որ արդեն մեկ տարով մեծացել ես եւ մոռանալու եսբոլոր մանկական չարաճճիություններդ. Ինչպե՞ս ես տրամադրվածդպրոցական կյանք մուտք գործելուն: Չե՞ս կարուտելումանկապարտեզդ:

-Մանկապարտեզս շատ կկարոտեմ. Արդեն տխրում եմ, որ շուտով չեմ գնալու այնտեղ: Իմ մանկապարտեզը շատ լավն է: Կկարոտում ընկերներիս, ուսուցչուհիներից եւ մեր տնօրեն ընկեր Սոնային: Բայց ես շատ եմ սիրում սովորել, դրա համար ուրախ եմ, որ դպրոց եմ գնալու, այնտեղ էլ ընկերներ կունենամ: Իսկ չարություն արդեն համարյա էլ չեմ անում. Մեծացել եմ մեկ տարով:)

-Արդեն հասցրել ես ոչ միայն թողարկել երգեր ու տեսահոլովակներ,այլեւ ունես շատ հաջող համագործակցություն Լիլիթ Հովհաննիսյանիհետ: Մեր շոու-բիզնեսից է՞լ որ երգիչ-երգչուհիներին ես հավանում:Ո՞ւմ հետ կցանկանայիր, որ լիներ հաջորդ համագործակցությունդ:

-Լիլիթը իմ ամենասիրելի երգչուհիներից մեկն է ու շատ ուրախ եմ, որ մենք միասին երգ ունենք: Հիմա ես հաճախում եմ վոկալի դասերի, քանի որ հունիսի 16-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ եմ ունենալու երգիչ Մհերի հետ: Ես կկատարեմ «Հայաստան» երգը, ինչի համար շատ ուրախ եմ:

-Եւ երգում ես, եւ պարում. Քեզ ո՞ր ոլորտն է ավելի շատ դուր գալիս`ե՞րգը, թե՞ պարը:

-Հա՛մ պարել եմ սիրում, հա՛մ երգել, բայց երգելը մի քիչ ավելի շատ եմ սիրում:

-Նանուլ, ի՞նչ երազանքներ ունես:

- Չգիտեմ դեռ… հիմա ամենից շատ ուզում եմ` եղբայրս շուտ ծնվի:)

-Ամառային արձակուրդներն արդեն սկսվել են. ինչպե՞ս եսսովորաբար դրանք անցկացնում եւ ինչպիսի՞ն է լինելու այս տարվաամառը քեզ համար:

-Մայրիկս ասում է, որ շատ քիչ մնաց, որ փոքրիկ եղբայրս ծնվի: Հուլիսին նա արդեն երեւի մեր կողքին կլինի, այդ պատճառով էլ այս ամառ ուզում մեր տանն անցկացնել` եղբորս կողքին:

Աղբյուրը` NEWS.am STYLE

«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին