Բրյուսելի Ֆլամանական խորհրդարանը հյուրընկալել է Արցախի Նախագահին
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպել է Բրյուսելի Ֆլամանական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ՝ խորհրդարանի նախագահ Յան Պյումանսի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի եւ Ֆլամանական խորհրդարանի միջեւ կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր պետությունների սուբյեկտների հետ փոխգործակցությանը՝ այն համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւոր եւ արդյունավետ ուղղություն:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



