Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մատնահետքերի բնույթը եւ նախշերը

ԼԱՅՖ

Եթե լավ լուսավորության տակ ուշադիր նայեք մատների բարձիկներին, կարող եք տեսնել, որ գծերը հստակ նախշեր են ձեւավորում: Դրանք կարող են լինել աղեղներ, հանգույցներ եւ գանգուրներ:

1. Աղեղներ

Աղեղներով մարդիկ բավականին հաճախակի են հանդիպում, բայց սովորաբար նման պատկերը տեղաբաշխված է լինում ընդամենը երկու-երեք մատին (բոլոր` տասը մատներին աղեղները շատ հազվագյուտ բան են): Նման մարդկանց համար ֆիզիկական ներուժն ամենակարեւորը չէ, նրանց մոտ գերակշռում են հոգեբանական, անհատական հատկանիշները: «Աղեղներ» ունեցողները անհաշտ բնավորություն ունեն: Նրանք երբեք հաշվի չեն առնում ուրիշ մարդկանց կարծիքը, որովհետեւ միշտ գիտեն, թե ինչն է սպիտակ, իսկ ինչը` սեւը: Որեւէ բանում լիակատար պարտություն կրելով, նրանք, ասես ամեն ինչ գլխից դուրս նետելով, մեծ համառությամբ նորից նույն բանն են անում: Միշտ ձգտում են առաջնորդ լինել` դառնալով ինքնամփոփ եւ համառ վերադասներ:

2. ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ

«Հանգույցները» խառնվածքով խոլերիկներ են կամ մոտենում են նրանց: Տասը հանգույց ունեցողները սովորաբար աշխատանքում շատ եռանդուն են, փոխարենը ծայրահեղ իրավիճակներում «հանգում են», որովհետեւ նրանց ֆիզիկական ներուժը սահմանափակ է: Ամենից ավելի նրանք ուժասպառ են լինում ձանձրալի, միատարր աշխատանքից, որը նրանց հետաքրքիր չէ: «Հանգույցները» ավելի լավ, քան մյուսները հարմարվում են հասարակական կյանքին, ուրիշների հետ արդյունավետ շփմանը. նրանք բարյացակամ են, հարմարվող, սրտակից եւ չափի մեջ անկեղծ, հեշտ են փոխզիջումներ անում, պատրաստ են օգնել, առանց իրենց համար առանձնահատուկ օգուտի, բայցի նաեւ ամեն ինչ չեն զոհաբերի հանուն գաղափարի: Նրանք լիովին գոհ են արեւի տակ իրենց համեստ տեղից եւ իդեալական ղեկավարներ են դառնում:

3. Գանգուրներ

«Գանգուրները» բոհեմի մարդիկ են: Նրանք ստեղծագործական առումով շատ շնորհալի են, ամեն ինչ օդի մեջ որսում են, շատ արագ են սովորում, միանգամից մի քանի գործ են անում, բայց հաճախ մինչեւ վերջ չեն հասցնում, կորցնելով հետաքրքրությունը դրանց նկատմամբ: Միայն իրենք կարող են իրենց ստիպել ինչ-որ բան անել: Չնայած իրենց հսկայական դիմացկունությանը, «գանգուրների» տերերը տանել չեն կարողանում իրենց համար տհաճ հանգամանքները: 
Նրանք մշտապես դժգոհ են իրենցից, հակված են ինքնափորփրման եւ տառապալի կասկածների: Գանգուրների մեծ քանակությունը նուրբ, հեշտ գրգռվող հոգեկանի մասին է խոսում: Նրանք մի կողմից առանձնանում են շատ բարդ նյարդային կազմակերպվածությամբ, մյուս կողմից` հոգեկանի անկայունությամբ, դեպրեսիայի հակմամբ:

Բայց մաքուր նախշեր, ինչպես նաեւ խառնվածքների մաքուր տեսակներ գործնականում չեն լինում, ամենից հաճախ հանդիպում են բարդ համադրություններ: Այսպես` աղեղներով եւ հանգույցներով մարդիկ նույնիսկ աննշան ծանրաբեռնվածության դեպքում աշխատում են իրենց հնարավորությունների առավելագույնով: Եթե հանգույցներից եւ աղեղներից բացի, նաեւ գանգուրներ կան, դա խոսում է ոչ այնքան մարդու իրական հնարավորությունների, որքան իր ուժերը ճիշտ հաշվարկելու անկարողության մասին: Հանգույցների եւ գանգուրների համադրությունը խոսում է այն մասին, որ մարդը մեծպահուստներ ունի եւ կարող է հարմարվել ամենաբարդ պայմանների:

 Աղբյուրը` otvetnavse.com

NEWS.am STYLE

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ Կարապետյան