Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ մի փոքր կմեծանամ ու հասուն դիմագծեր կունենամ, այդ ժամանակ կմտնեմ քաղաքականություն. Լիա Զախարյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լիա Զախարյանն, ում արդեն երկար ժամանակ է՝ էկրաններին չենք տեսնում, շուտով կրկին կվերադառնա աշխատանքային ակտիվ գործունեության: Life.panorama.am-ին Լիան պատմել է ոչ միայն աշխատանքային պլանների, այլեւ անձնական կյանքի մասին:

Լիա, արդեն երկար ժամանակ է՝ էկրաններին Ձեզ չենք տեսնում, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք այս շրջանում զբաղված:

- Վերջին շրջանում ու հիմա եւս դասերիս մեջ եմ կենտրոնացել: Քանի որ սովորում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ պետպատվերի շրջանակենրում, մեծ պատասխանատվություն էր քննություններս գերազանց հանձնել, ինչն ինձ կարծես թե հաջողվում է:

Իսկ նկարահնման գործընթացին  վերադառնալու պլաններ կամ առաջարկներ չկա՞ն:

- Իհարկե, կան, քանի որ ինքս էլ շատ եմ կարոտել այդ ողջ գործընթացին: Հիմա երեք տարբեր նախագծերի կողմից առաջարկներ ունեմ, որոնց մասին նախապես տեղեկություններ հայտնելու իրավունք չունեմ, միայն կարող եմ նշել, որ երկուսը՝ հեռուստասերիալներ են, մեկը՝ սիթքոմ: Դեռեւս չգիտենք, թե ո՞ր նախագիծը կընդունվի հեռուստաընկերությունների կողմից, բայց մի բան հաստատ է՝ շուտով ես կրկին էկրաններին կլինեմ:

Լիա, հեռուստադիտողը Ձեզ ճանաչեց հումորային սերիալով, բայց ընթացքում Ձեզ հանդիպեցինք նաեւ լուրջ հեռուստասերիալում: Հետաքրքիր է՝ ինքներդ ո՞ր ժանրին եք ավելի շատ նախապատվություն տալիս:

- Այս հարցին մի փոքր կդժվարանամ պատասխանել: Վերջերս թե թատրոնում, թե սերիալում լուրջ կերպարներով հանդես եկա ու հիմա երեւի ավելի շատ կցանկանայի կրկին հումորային կերպարով ներկայանալ: Ընդհանուր առմամբ՝ իմ ներսում հումորը մեծ դեր ունի, ինձ հաճելի է ժպիտ պարգեւել մարդկանց:

Լիա, կար շրջան, որ աշխատում էիք «Դար21» հեռուստաընկերությունում, այնտեղ անգամ Ձեր հեղինակային հաղորդումը ստեղծեցիք. ինչո՞վ էր պայմանավորված այդ աշխատանքից հրաժարվելը:

- Ոչ մի հատուկ պատճառ չկա, պարզապես այդ շրջանում շատ մեծ էր զբաղվածությունս, թատրոնում պրեմիերաներ ունեի, բացի այդ քննական շրջան էր սկսվում ու ես պարզապես չէր հասցնում: Ինձ համար մի փոքր հեշտ էր այդ աշխատանքից հրաժարվելը, քանի որ իմ ստեղծած նախագիծը՝ «Սթար-դուետը», արդեն մեկնարկել էր, ուներ ճաաչում ու վարկանիշ, բյաց իհարկե, այս առումով եւս դժվարություն ունեցա, թեպետ հետեւեցի հաղորդման ընթացքին, որն առանց ինձ էլ ճիշտ հունով ընթացավ, հուսամ՝ աշնանը կլինի նաեւ երկրորդ  եթերաշրջան, քանի որ այն հաջողված նախագիծ է:

Լիա, գիտեմ, որ Ձեզ հետաքրքրում է նաեւ քաղաքականությունը, մի ընթացք կար անգամ, որ փորձաշրջան էիք անցնում ՀՀ Կառավարությունում: Հիմա հրաժարվե՞լ եք այդ ոլորտից:

- Կսրծում եմ՝ ես երբեք էլ չեմ կողմոնորշվի այս հարցում, քանի որ ինձ անընդհատ ձգում է թե քաղաքականությունը, թե դերասանական արվեստը:

Բայց ի՞նչ եք կարծում, հանրությունը վստահո՞ւմ է իգական սեռի երիտասրադ ու գեղեցկադեմ քաղաքական գործիչներին:

- Կարծում եմ՝ չկա այնպիսի ասպարեզ, որտեղ մուտքը պետք է փակ լինի երիտասրադ ու գեղեցկադեմ աղջիկների համար: Ոչինչ, ես հեռակա կարգով փորձ ձեռք կբերեմ, իսկ երբ մի փոքր կմեծանամ ու հասուն դիմագծեր կունենամ, այդ ժամանակ կմտնեմ քաղաքականություն:

Լիա, բացի ուսանողական թատրոնից որեւէ թատրոնի աշխատակից դառնալու ծրագրեր չունե՞ք:

- Ոչ դեռեւս նման պլաններ չունեմ, քանի որ դա ինձ համար մեծ պատասխանատվություն կլինի: Հնարավոր է, որ մի փոքր էլ սովորեմ, ավելի հասուն ու պրոֆեսիոնալ դառնամ եւ լավ առաջարկի դեպքում ես էլ նվիրվեմ թատրոնին: Պարզապես ես դեռ զգում եմ, որ թատրոն մուտք գործելուն պատրաստ չեմ, դրա համար ես պետք է համապատասխան գիտելիք ու կամք ունենամ:

Լիա, չեմ կարող չանդրադառնալ Ձեր անձնական կյանքին, գիտեմ, որ արդեն գտել եք նրան, ում կողքին Ձեզ լիարժեք եք զգում: Կպատմե՞ք սիրելիի մասին:

- Իմ սիրելին ուժեղ ու խելացի տղամարդ է, ումից շատ բան ունեմ սովորելու: Նա հենց այնպիսին է, ինչպիսին ես պատկերացնում էի իմ կողակցին: Այս թեմայի շուրջ դեռեւս այսքանը, բայց  անձնական կյանքիս մասին առավել մանրամասն խոստանում եմ առաջինը կիսվել Life.panorama.am-ի հետ:

Թուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներԻնքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորըԻսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր