Սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ ձեռնամուխ կլինի Հալեպի ազատագրմանը. Սիրիայի դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի բանակը մոտ ժամանակներս Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ առաջ կշարժվի Հալեպի ուղղությամբ, որպեսզի զինյալներին դուրս մղի քաղաքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 9-ին հայտնել Է Մոսկվայում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Ռիյադ Բադադը:
«Հալեպում տեղի կունենա գլխավոր ճակատամարտը, եւ դրանում հաղթելը կնշանավորի ահաբեկչական բոլոր խմբավորումների պարտությունը: Մոտ ժամանակներս սիրիական բանակը կշարժվի Հալեպի ուղղությամբ եւ ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցության շնորհիվ քաղաքը կազատվի զինյալներից»,-հայտնել Է դեսպանը լրագրողներին:
Դիվանագետը ճշտել Է, որ սիրիական բանակի գեներալները տեղեկատվություն չեն տարածում ռազմական պլանների վերաբերյալ, այդուհանդերձ, Հադադի խոսքով, «մոտ ժամանակներս կներկայացվի Հալեպի ազատագրման պլանը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



