Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վեց ընկեր, որոնք պետք է հայտնվեն ձեր կյանքում

ԼԱՅՖ

1. Հավատարիմ եւ վստահելի ընկեր

Երբեմն մեկ լավագույն ընկերը միակ բանն է, որը մեզ հետ է պահում խենթության հորձանուտն ընկնելուց: Մեզ բոլորիս անհրաժեշտ է լինում ընկեր, որը մեզ դասեր չի տալիս եւ չի հանդիմանում, փոխարենը ուղղակի աջակցում է ցանկացած իրավիճակում: Նման ընկերները գիտեն, թե դուք ով եք իրականում, գիտեն ձեր բոլոր ամենասարսափելի գաղտնիքները, բայց սիրում են ձեզ, չնայած ամեն ինչին:

2. Արկածների խիզախ որոնող

Մենք ապրում ենք հսկայական եւ սքանչելի աշխարհում, որում շատ տեղ կա, որտեղ արժեր լինել, մարդիկ, որոնց արժեր հանդիպել, պոտենցիալ փորձ եւ շատ այլ բաներ, բայց մեր մեծամասնությունը չափից ավելի է խրված առօրյա կյանքի մեջ` այն աստիճան, որ ուղղակի մոռանում է ապրել: Եվ մեզ բոլորիս անհրաժեշտ է ընկեր, որը բավականաչափ ուժ, էներգիա եւ հետաքրքրասիրություն ունի, որպեսզի մեզ դուրս քաշի խեցուց եւ ծանոթացնի նոր գաղափարների, սովորույթների, փիլիսոփայության եւ զբաղմունքների:

3. Հուսահատորեն ազնիվ մարդ 

Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են իրավիճակներ, երբ նրան ուղղակի անհրաժեշտ է լսել դառը ճշմարտությունը: Նման մարդիկ դրա համար են անրաժեշտ: Եթե ձեր անձնական կյանքը լավ վիճակում չէ, իսկ շուրջ բոլորը շարունակում են ձեզ հավատացնել, որ վերջին երկու տարում ձեր զուգընկերոջ հետ 8 անգամ կռվելը եւ հաշտվելը նորմալ է, հուսահատորեն ազնիվ մարդն ի վիճակի է ձեզանից պոկել վարդագույն ակնոցը եւ ասել. «Հերիք է: Կամ հաշտվեք, կամ բաժանվեք, ինչքան կարելի է: Դու ավելի լավին ես արժանի»: Ընկերությունը ազնվություն է ենթադրում եւ եթե դուք հանդիպեք ինչ-որ մեկին, ով կարողանա հուսահատ ազնվությունը համատեղել դաժանության բացակայության հետ, ոչ մի դեպքում ձեռքից բաց մի թողեք: Երբեմն նման մարդկանց ցերեկը մոմով չես գտնի:

4. Իմաստուն խորհրդատու

Ջեսսի Ջեքսոնը մի անգամ ասել է. «Երբեք վերեւից մի նայեք որեւէ մեկին, եթե չեք պատրաստվում օգնել նրան»: Եթե ձեր կյանքում կա խելացի, ներշնչված եւ գիտակ մարդ, որը այդ փիլիսոփայությանն է հետեւում, ձեր բախտը հավանաբար բերել է: Մեզ բոլորիս անհրաժեշտ է ընկեր, որն ի վիճակի է մեզ ինքնակատարելագործման մղել, բայց միաժամանակ մեր մեջ անլիարժեքության բարդույթ չառաջացնելով: Թեկուզ այն, որ դուք նման մարդու կողքին եք, ձեզ ստիպում է ավելի մեծ մի բանի ձգտել: 
Պարտադիր չէ, որ իմաստուն խորհրդատուն կիսի ձեր հայացքները կամ փիլիսոփայությունը: Նա ընդամենը այն մարդն է, ով իր կյանքի ուղում ավելի հեռուն է գնացել, քան դուք եւ ով բավականաչափ իմաստնություն եւ համբերություն ունի, որպեսզի ձեզ ուղղորդի ճիշտ ուղղությամբ: Նա կարող է լինել ով ասես` գործընկեր, իր տարիքին անհամապատասխանորեն իմաստուն ընկեր կամ տարեց հարեւան, միայն թե այնպիսի մարդ լինի, որն արժանի լինի, որ հավասարվես իրեն:

5. Ուրիշ մշակույթից ընկերը

Վերջինը, ինչ պետք է ձեզ, քարացած, ցանկացած փոփոխություն մերժող մարդու համբավն է: Եթե մեզանից յուրաքանչյուրն այնպիսի ընկեր ունենար, որը պատկաներ մերինից լրիվ տարբեր մշակույթի, աշխարհն անհամեմատ ավելի լավ վայր կլիներ: Միջմշակութային ընկերությունը ձեզ թույլ է տալիս ծանոթանալ սովորույթների, արժեքների, ավանդույթների, որոնք տարբերվում են ձերից եւ ինչ իմանաս, թե դա ձեզ չի մղի որեւէ նոր մտքի կամ զբաղմունքի:

Բայց զգույշ եղեք. որեւէ մեկի հետ մի ընկերացեք միայն նրա համար, որ նա ուրիշ մշակույթից է: Ոչ ոք չի սիրում «ցուցադրական» ընկեր լինել: Փոխարենը ջանացեք ձեր միտքը բաց պահել եւ եթե գտնեք ուրիշ մշակույթից հետաքրքիր մարդու, ջանացեք ավելի շատ բան իմանալ նրա սովորույթների, արժեքների եւ ավանդույթների մասին, միաժամանակ ջանալով ավելի լավ ճանաչել նրան, որպես մարդու:

6. Լիակատար հակապատկեր

Մենք` մարդիկս, գենետիկորեն ծրագրված ենք, որ երամներ կազմենք եւ մռնչանք օտարների վրա. մարդկային հոտային բնազդը ոչ մի տեղ չի կորել, չնայած քաղաքակրթվածությանը: Եվ եթե դրան տրվելով ընկերություն ես անում այնպիսինների հետ, որոնք նույն համոզմունքներն ու արժեքներն ունեն, բավականին մեծ են շանսերը, որ դուք ձեզ կմեկուսացնեք մնացած աշխարհից եւ կհավատաք մի քանի կարծրատիպի նրանց վերաբերյալ, ովքեր նման չեն ձեզ: 
Փոխանակ մշտապես ձեզ շրջապատեք միայն նրանցով, ովքեր ձեզ նման են մտածում, ջանացեք դուրս պրծնել ձեր «հարմարավետության գոտուց» եւ ընկերանալ նրանց հետ, ում հայացքներն արմատականորեն տարբերվում են ձերինից: Դա ձեզ կօգնի բացել աչքերը շրջապատող աշխարհի վրա եւ սովորել ընդունել նրանց, ովքեր այն լիովին ձեզ նման չեն տեսնում:

 Աղբյուրը` otvetnavse.com

NEWS.am STYL

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներԻնքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորըԻսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր Սողոմանյան