Սպառողական շուկայում մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2015թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.2% գնանկումով: Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիաճակագրական ծառայությունը:
Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների 0.1% հավելաճ:
Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 0.9-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում), իսկ մյուս երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.6%-ով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



