Առնվազն 200 անգլիացի մարզասերներ անկարգություններ են սարքել Մարսելի կենտրոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնգլիացի մարզասերներն անկարգություններ են արքել Մարսելի կենտրոնում: Ծեծկռտուքն սկսվել Է Բրետեյի փողոցում, որը տանում Է դեպի Հին նավահանգիստ:
Առնվազն 200 անգլիացի մարզասերներ, որոնցից շատերը եղել են անսթափ վիճակում, կեսգիշերին մոտ ծեծկռտուք են սկսել տեղացի բնակիչների հետ՝ ըստ որում ավերելով մոտակայքում գտնվող ռեստորաններն ու բարերը: Գործի են դրվել շշեր ու աթոռներ:
Իրավակարգի ուժերն արցունքաբեր գազ են օգտագործել: Ընդհարումից եւ մի քանի մոլի երկրպագուների ձերբակալումից անմիջապես հետո (մնացածներին հաջողվել Է փախչել) փողոցը շրջապատել են ոստիկանները:
Հունիսի 11-ին Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում տեղի Է ունենալու Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի հանդիպում Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ: Սպասվում Է, որ մրցախաղի օրը Մարսելում կգտնվեն մինչեւ 150 հազար անգլիացի մարզասերներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



