Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Daily Mail. «Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը մեր տեսած ամենաարտասովոր հարսանի՞քն է»

ՖՈՏՈ

«Խնջույք ժանտախտի ժամանակ» շարքից մեր հոդվածները շարունակվում են, չէ՞ որ Յուվենալի «Հաց ու զվարճանք» արտահայտությունն առայսօր չի կորցրել իր արդիականությունը: Մոտեցումը հին է , բայց գործում է անվրեպ:

Եվ այսպես, մի ամբողջ ամիս Մոսկվան խոսում ու քննարկում էրինգուշ միլիարդատեր Միխայիլ Գուցերիեւի որդու հարսանիքը , իսկ հիմա էլ սկսել են քննարկել Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիսի ու Սալլի Կինցուրաշվիլու հարսանիքը:

Բրիտանական Daily Mail-ը նույնպես չի կարողացել անտարբեր անցնել այս իրադարձության կողքով ու սկսել է քննարկել մանրամասները (խեղճ բրիտանացիք դժվար թե ի վիճակի լինեն հասկանալ, որ մենք այստեղ փող չունենք, բայց «մի կերպ դիմանում ենք»՝ ինչպես Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էհանճարեղ արտահայտվել):

Եվ այսպես, եթե Սաիդ Գուցերիեւի հարսանիքին երգում էին Ջեյ Լոն , Էնրիկե Իգլեսիասը , Սթինգը, Կաասը, Պուգաչովան , ապա Կարապետյանի հարսանիքին ելույթ էին ունենում Maroon 5 խումբը ( որը նախանցած օրը Բաթումիում էր համերգ տալիս (ի դեպ հարգանքներս Զեմֆիրային , որ ոչ մի գումարի դիմաց հարսանիքներին չի երգում)), Նիկոլայ Բասկովը, Վերա Բրեժնևան, Կիրկորովը , որը ընդմիջել է իր համերգային շրջագայությունը, հատուկ այս հարսանիքին ելույթ ունենալու համար, Պուգաչովան , Տիմատին, Դիմա Բիլանը, Վալերի Մելաձեն, Գրիգորի Լեպսը, Սոֆիա Ռոտարուն: Հարսանիքին ներկա էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Որոշ հաշվարկներով հարսանիքի վրա, որն անցել է այդ նույն «Սաֆիսա» հանրահայտ ռեստորանում, Սամվել Կարապետյանը երկու միլիոն դոլար է ծախսել ( շատ ավելի քիչ քան Գուցերիեւները):

Սալին հանդիսության ընթացքում երեք զգեստ է փոխել Դրանցից մեկը «Մեծն Գեթսբի» ֆիլմից էր: Հարսնացուն շլացնում էր Tiffany ապրանքանիշի 200 հազար դոլար ընդհանուր արժողության ճոխ զարդերով: Հարսնիքին բոլորը լուսանկարում էին երկու մետր բարձրության հրաշագործ տորթը: Ռեստորանի պատերը զարդարված էին 23-ամյա Սարգիսի ու 25-ամյա Սալիի հսկայական լուսանկարներով:

Հայտնի է , որ իր ելույթի համար Maroon 5 խումբը ստացել է 500-800 հազար դոլար հոնորար: Սալին մեկ երգ է կատարել Ադամ Լեվայնի հետ:

Հարսանիքը վարում էին Տանյա Գեւորգյանն ու Անդրեյ Մալախովը:

Սալին հագուստի ընտրության հարցում նախապատվությունը տվել էր Elle Saab–ին ( 35 հազար դոլար) ու Alessandra Rich-ին (գինը հայտնի չէ):

Հյուրերին զվարճացնում էին նաև հայկական ու վրացական պարերով:

Դիզայներները այնպես էին զարդարել ռեստորանը , որ ռեստորան մտնողները ասես հեքիաթի մեջ էին հայտվում:

Միջոցառմանը ներկա էր մոտ 500 հյուր: Ամենուրեք արհեստական ծառեր էին, գետնին ու պատերին հազարավոր ծաղիկներ էին, սրահի մի պատը ամբողջովին բնական ծաղիկներից էր սարքված: Դեկորի ոճն անվանել են «Ալիսան հրաշքների աշխահում»:Լուսավորությունը հիմնականում մանուշակագույն երանգի մեջ էր, ինչը դեկորին իրոք հեքիաթային ոճ էր հաղորդում:

Ի դեպ , վերոնշյալ տորթի մասին` այն պատրաստել էր այն շեֆ խոհարարը, որը ժամանակին Քուվեյթի արքայազնի մոտ է աշխատել:

Աղբյուր՝  NEWS.am STYLE

Մի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներԻնքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորըԻսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը