Օբաման հավանություն է տվել Աֆղանստանում օդուժի ավելի լայն կիրառմանը. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել Աֆղանստանում ամերիկացի զինվորականների լիազորությունների ընդլայնում նախատեսող նախաձեռնությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են Աֆղանստանում «Թալիբան» շարժման դիրքերին օդային հարվածներն ակտիվացնելու հնարավորությունը:
Պենտագոնի ներկայացուցիչը գործակալությանը հաստատել է, որ նոր հրամանագիրը թույլ կտա ամերիկացի զինվորականներին՝ ավելի լայնորեն օգտագործել ռազմաօդային ուժերը, ներառյալ կրակային աջակցությունն օդից:
Թալիբներին օդային հարվածների մեծ մասը կասեցվել էր 2014 թվականի վերջին, երբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան դադարեցրեց իր մարտական առաքելությունն Աֆղանստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



