Էրդողանը կիսատ է թողել ԱՄՆ այցն ու վերադարձել Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մեկնել էր Միացյալ Նահանգներ հայտնի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին վերջին հրաժեշտը տալու համար, այցը կիսատ թողնելով վերադարձել է հայրենիք:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նշվում է, որ Ալիի հոգեհանգստի արարողության ժամանակ Էրդողանը ցանկացել է քիսուայի (իսլամական ծածկոց) մի մասը դնել դագաղի վրա, սակայն ստացել է «Մենք հետո կդնենք» պատասխանը, ինչը նա դժգոհությամբ է ընդունել: Բացի այդ, մերժվել է «Ղուրան» կարդալու իր և Կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզի ցանկությունը:
Էրդողանը վերադարձել է Թուրքիա առանց Մուհամեդ Ալիի թաղման արարողությանը մասնակցելու:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



