Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միասեր չեմ, բայց հաճախակի էլ չեմ սիրահարվում. Արսեն Գրիգորյան

ՖՈՏՈ

Armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Դրանց միջոցով ձեզ արդեն ծանոթ դեմքերը կներկայանան նորովի: Հարցվողները կխոսեն իրենց անձնական կյանքից, կկիսվեն իրենց մտահոգություններով, վախերով, ուրախություններով, երբեմն նաեւ` գաղտնիքներով: Այս անգամ մենք զրուցել ենք Երեւանի պետական կամերային թատրոնի արտիստ, «Մոխրաման», «Կյանքը մեկ օրում», «Կորցված եւ գտնված Հայաստանում», «Ալա Բալա Նիցա», «Արտիստը», «Դուռը բաց» եւ այլ ֆիլմերից, այժմ արդեն «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասան, մի շարք հիթերով աչքի ընկած երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանի հետ: 

-Արսե՛ն, օրը բացվելուն պես առաջին բանը, որի մասին մտածում եք:

 -Երջանկության, որն արդեն ունեմ, բայց առավել մեծը դեռ պետք է գա:

 -Անգամ ամենազբաղված պահերին միշտ հասցնում եք…

 -Քնել. դա հաստատ անում եմ (ծիծաղում է):

-Երեւույթներ, որոնք կարող են հունից հանել Ձեզ:

-Ինձ ոչ այնքան հունից հանում, որքան հուսահատեցնում է անզգուշությունը մարդկային հարաբերություններում: Ինչ վերաբերում է հունից դուրս գալուն, չէ, ի՞նչ կարիք կա… Գուցե ինձ ինչ-որ բաներ զայրացնեն, բայց դա կարճ է տեւում: Ես շուտ եմ ներում, եւ, կարծում եմ, շուտ էլ մոռանում եմ կատարվածը:

 -Երբեմն կարող եք անհանդուրժող լինել…

 -Դե, օրինակ` գռեհկության նկատմամբ: Դա կարող է արտաքնապես չերեւալ, բայց ներքուստ դիսկոմֆորտ է ստեղծում:

-Հանգստի` Ձեր նախընտրելի տարբերակը:

 -Յուրաքանչյուր տարբերակի համաձայն եմ, միայն թե հանգստանամ (ծիծաղում է): Իհարկե, ինձ համար առավել նախընտրելի է լինել բնության գրկում, կլինի` անտառ, թե ծով: Այդտեղ ես լիարժեք կերպով հանգստանում եմ:

-Մարդկային որակներից ամենագնահատելին համարում եք…

-Բարությունը, ընկերասիրությունը, կենսախինդ լինելը, կյանքը սիրելու հատկությունը:

-Հատկանիշներ, որոնք նկատել եք ցանկացած կնոջ մոտ:

 -Անմնացորդ սիրված, գնահատված լինելու ցանկությունը, ուշադրության կենտրոնում լինելու ձգտումը:

-Իսկ որակներ, որ բնորոշ են ցանկացած տղամարդու:

-Կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելու միտումը, շարժիչ ուժ լինելը: 

-Հաճա՞խ եք սիրահարվում:

 -Չեմ կարող ասել, թե միասեր եմ, բայց հաճախակի էլ չեմ սիրահարվում: Իսկ, առհասարակ, սիրելու դեպքում շատ նվիրվող տեսակ եմ:

-Սիրո տված վերքերի դեմ Ձեր դարմանը:

 -Դա ժամանակն է: Որոշ ժամանակ անց հիշում եմ այն ապրումները, որոնք ունեցել եմ, որոնք ցավ են պատճառել, եւ ասում եմ` ինչ հետաքրքիր է կյանքը. երբեւէ չես ունենում նույն էմոցիաները, որոնք ժամանակին ունեցել ես:

 -Միշտ վախեցել եք, որ…

-Իմ վախերը փոփոխական բնույթ են կրում, բայց աստիճանաբար չեզոքանում են: Սիրո մեջ վախ չկա, իսկ ես ապրում եմ սիրո իրականության մեջ: 

Աղբյուրը՝ սկզբնաղբյուր կայքում

Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են