Աբխազիան մտադիր չԷ հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան, մեկնաբանելով ՌԴ-ի հետ միավորվելու շուրջ Հարավային Օսիայում ծրագրված հանրաքվեն, հայտարարել Է, թե Սուխումը չի հետեւի այդ օրինակին, որովհետեւ «Աբխազիայի պատմությունն այլ Է»:
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ Հարավային Օսիայի մտնելու հարցի շուրջ հանրաքվեն նախատեսված Է 2017 թվականին, ինչի մասին ավելի վաղ համապատասխան հայտարարություն են ստորագրել Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը եւ խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը:
«Ցխինվալի դրդապատճառները հասկանալի են: Օսերը բաժանված ժողովուրդ են, մի մասն այժմ ապրում Է Ռուսաստանում, մյուս մասը՝ Հարավային Օսիայում: Ուստի վերամիավորվելու ցանկություն կա: Մեր իրադրությունն այլ Է: Մենք ցանկանում ենք լինել անկախ պետություն եւ միեւնույն ժամանակ մեծ Ռուսաստանի հուսալի ու հավատարիմ դաշնակիցը: Մենք վաստակել ենք մեր անկախությունը՝ դրա համար տալով մեր լավագույն որդիների ու դուստրերի հազարավոր կյանքեր»,-ասել Է Աբխազիայի վարչապետը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:



