Կրեմլը չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Պետերբուրգում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունիսի 10-ին լրագրողներին հայտարարել Է, որ Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը Պետերբուրգում, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում:
«Այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: Մենք չենք բացառում, որ նման հանդիպում կկայանա: Այն դեպքում, երբ դա վերջնականապես հաստատվի, մենք տեղեկատվություն կտրամադրենք»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Սանկտ Պետերբուրգում կկայանա արդյոք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը եւ, եթե այո, նշանակում է արդյոք, որ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



