Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս պահպանել գեղեցիկ կառուցվածքը. մոդել Լիլիթ Մարտիրոսյանի խորհուրդը

ՖՈՏՈ

Երբ կինը կարծում է, թե ինքը թերություններ ունի, ոչ-ոք նրան հակառակը չի կարող համոզել: Իսկ երբ կնոջն իր մեջ ինչ-որ բան դուր չի գալիս, նա սկսում է բարդութավորվել եւ ստրեսների ենթարկվել: Դրան հաջորդում են անթիվ-անհամար դիետաները` տարբեր սննդկարգեր, որոնք պետք է օգնեն նրան նիհարել, սակայն այդ դիետաները ոչ բոլորի դեպքում են գործում միանշանակ:

Ինչպե՞ս առանց ավելորդ դիետաների եւ բարդացումների պահպանել գեղեցիկ կառուցվածքը: Բազմաթիվ կանանց հուզող հարցի պատասխանը ստանալու համար զրուցեցինք «Միսս Top Model Հայաստան» մրցույթի հաղթող, «Միսս Երկրագունդ» մրցույթի հայ մասնակից` մոդել Լիլիթ Մարտիրոսյանի հետ.

«Կանանց մոտ միշտ էլ կա ձգտում դեպի ավելի լավը, եւ դա հրաշալի է, երբ կինը չի դադարում ձգտել ավելի լավը եւ կատարյալ լինել: Ես ընդունում եմ այն բոլոր բնական միջոցները, որով հնարավոր է շտկել թերություններն ու դառնալ ավելի գեղեցիկ»,-ասում է Լիլիթը, որը չի ընդունում գեղեցիկ դառնալու բոլոր անբնական ճանապարհները.

«Օրինակ` կան դիետաների տեսակներ, որոնք սարսափելի են եւ վնասակար. Լավ է, երբ դիետան փոխարինվում է առողջ սնունդով եւ ամենօրյա մարզանքով»:

Լիլիթը երբեք չի դիմել որեւէ դիետայի օգնության. մոդելն ունի հատուկ սննդակարգ, որն իր իսկ խոսքով` դիետա չի կարելի անվանել.

«Ես շատ եմ սիրում դիմավորել արեւածագը, այնուհետեւ առավոտյան վազում եմ իմ սիրելի երգերի ներքո: Տուն վերադառնալիս մարզումներս արդեն շարունակում եմ տանը: Դրանից որոշ ժամանակ հետո ունենում եմ շատ հագեցած նախաճաշ, ինչը շատ կարեւոր է լավ ու աշխույժ օր սկսելու համար: Սիրում եմ համեղ սնվել` իմ սննդակարգից բացառելով թխվածքները, երշիկեղենը եւ պաղպաղակը: Ճաշում եմ ժամը 18:00-ին ու դրանից հետո աշխատում եմ ոչինչ չուտել` ոչ թե չգիրանալու, այլ լավ նյութափոխանակություն ունենալու համար: Երեկոյան կրկին կամ վազում եմ, կամ շատ երկար զբոսնում»:

Գեղեցկուհին խոստովանում է, որ եղել է ժամանակ, երբ ինքն էլ գոհ չի եղել իր կառուցվածքից.

«Հենց դա է լինում այն մոտիվացիան, որը ստիպում է քեզ տանջվել ու այնքան ջանք թափել, որ հասնես այն կետին, որ ինքդ զգաս` քեզ մոտ ամեն ինչ լավ է: Սակայն դրանից հետո էլ պետք չէ կանգ առնել. Պետք է ձգտել օր օրի դառնալ ավելի լավը»,-ասում է նա:

Հաճախակի շրջագայությունների ընթացքում Լիլիթը հասկացել է` հայ կանայք ամենագեղեցիկն են աշխարհում.

«Երբ վերադարձա հերթական մրցույթից, սկսեցի այլ կերպ նայել ամեն ինչին: Մեր կանայք ու աղջիկները շատ գեղեցիկ են. միայն թե կցանկանայի, որ մի քիչ մարզված լինեին: Ոչ մի խորհուրդ չեմ ուզում տալ մեր կանանց, պարզապես, իմ փորձով ուզում եմ փաստել, որ ինձ օգնում են բարությունը, հոգու եւ մարմնի ներդաշնակությունը, սպորտն ու ճիշտ սննդակարգը: Գեղեցիկ է այն կինը, որը երջանիկ է: Բոլոր կանանց մաղթում եմ, որ լինեն երջանիկ ու սիրված»:

Աղբյուրը` NEWS.am STYLE

Սիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներԻնքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորըԻսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված