Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալիեւը ճիգեր է գործադրում Հիլարի Քլինթոնի զինակիցների հետ շփումները կարգավորելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լոբբիստական կազմակերպություններ է վարձում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի զինակիցների հետ շփումները կարգավորելու համար` փորձելով գրավել ամերիկյան ժողովրդավարության վստահությունը եւ ցույց տալ իր լոյալությունն Արեւմուտքին:

Այս մասին գրում է բրիտանական Real Independent News & Film կայքը:

Կայքն Ալիեւին համարում է այն բռնապետ առաջնորդներից մեկը, որոնք կարծում են, թե կկարողանան կառավարել հնարավորինս երկար, եթե միայն համոզեն ԱՄՆ-ին իրենց լոյալության մեջ:

Կայքը նշում է, որ Իլհամ Ալիեւը նախագահական պաշտոնը ժառանգել է իր հորից` Հեյդար Ալիեւից 2003 թվականին եւ երկիրը ղեկավարում է մինչ օրս:

Նշվում է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս հայտարարել են Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների աղետալի վիճակում գտնվելու մասին, որտեղ շատ քաղբանտարկյալներ, քաղաքացիական ակտիվիստներ եւ անկախ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ենթարկվում են բռնությունների եւ կալանքի:

Նշվում է նաեւ, որ Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների հետազոտության գծով նախագիծը (OCCRP) Իլհամ Ալիեւին անվանել է տարվա ամենակոռումպացված առաջնորդ, նրա անունը հիշատակվում է նաեւ սկանդալային պանամական փաստաթղթերում: Սպիտակ տունը, ԵԱՀԿ-ը եւ այլ կազմակերպություններ տարվա ընթացքում քննադատել են Բաքվին մարդու իրավունքների ոլորտում սարսափելի վիճակի պատճառով:

«Սակայն նախագահ Ալիեւը գիտեր, որ հեշտ կլինի Արեւմուտքին իր լոյալությունը ցուցադրելու օգնությամբ հեշտությամբ «գնել» ամերիկյան ժողովրդավարության վստահությունը: Այսպիսով, նա միաժամանակ մի քանի ամերիկյան լոբբիստական ընկերություն է վարձել, որոնցից ամենաազդեցիկները հանդիսանում են Tool Shed Group, Roberti Global, DCI Group եւ Podesta Group ընկերությունները», -հայտնում է կայքը` նշելով, որ DCI Group ընկերությունում անգամ AZ LLC անվանվող հատուկ բաժին կա, որը զբաղվում է «արդարացի Ադրբեջանի» վարկանիշի նախագծմամբ, եւ որում աշխատել են Միթ Ռոմնի եւ Դեբ Ֆիշեր հայտնի ամերիկացի քաղաքական գործիչները:

Կայքը գրում է, որ Իլհամ Ալիեւը կաշառել է որոշ ամերիկյան ազդեցիկ ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներին, քանի որ գիտեր, որ ՀԿ-երի գործունեությունը որոշիչ դեր է խաղում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ:

Հոդվածի հեղինակի խոսքով` Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի տնօրեն Միրիամ Լանսկոյը շատ ժամանակ է անցկացնում Բաքվում: Բացի այդ, նա մշտապես Ադրբեջանի օգտին հայտարարություններ է արել, երբ խոսք է գնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: 

«Քաղաքական գիտությունների ամերիկյան միության անդամ, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի դասախոս Բրենդա Շաֆերը զբաղվում է Ադրբեջանի քարոզչությամբ ամերիկյան ԶԼՄ-ներում: Բացի այդ, նա աշխատել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում, որը հանդիսանում է ԱՄՆ-ի ֆինանսական դոնորներից մեկը, եւ բազմիցս ֆինանսավորել է Ադրբեջան ամերիկացի կոնգրեսականների ճանապարհորդությունները:

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն անձամբ է պայմանագիր կնքել լոբբիստական Podesta Group ընկերության հետ, իսկ նրա կինն, իր կաշառատվությունների շնորհիվ վաստակել է Հիլարի Քլինթոնի շրջապատի հատուկ բարեհաճությունը», -գրում է հեղինակը` նշելով, որ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ ծրագրեր կունենա Իլհամ Ալիեւը, եթե Հիլարի Քիլնթոնը դառնա ԱՄՆ-ի նախագահ:

Ամփոփելով հոդվածը՝ հեղինակը գրում է, որ որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ հանդես են գալիս որպես Ալիեւի «փաստաբաններ՝ ներկայացնելով նրա շահերը» ԱՄՆ-ի քաղաքական վերնախավի շրջանակներում:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Կարլ Շրեկն ավելի վաղ հայտնել էր, որ 2011-2015 թվականներին Ադրբեջանը ԱՄՆ-ի լոբբիստների վրա 12 մլն դոլարից ավելի փող է ծախսել, իսկ այժմ էլ լոբբիստների վրա փող չի խնայում ծախսել 2016 թվականի փետրվարի սկզբին ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի կողմից ներկայացված` «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» (HR 4264) օրինագծի ընդունումը Կոնգրեսում կանխելու համար, որով պատժամիջոցներ են նախատեսվում մտցնել մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը խախտող Ադրբեջանի պաշտոնատար անձան ց դեմ:

 

Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. Վենս Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Նավթի գներն աճել են «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը» «Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Ճահճում դիակ է հայտնաբերվել․ իր յոթամյա խորթ որդուն սպանած թմրամոլը հայտնաբերվել էՎթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՆույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Առաջիկա եղանակը տարբերվող կլինի․ Գագիկ ՍուրենյանՌուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. Ֆարմանյան