Իրանը զգուշության կոչ է արել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում վերջին օրերին զբոսաշրջային վայրերին ուղղված ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը զգուշության կոչ է արել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, հայտարարել է Անկարայում Իրանի դեսպանատունը, որում կոչ է արվել Թուրքիա այցելող իրանցիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից:
Հայտարարության մեջ իրանցիներին նաեւ խորհուրդ է տրվում հնարավոր ահաբեկչությունների առնչությամբ հետեւել թուրք պաշտոնյաների հրահանգներին, իսկ խնդիրներ առաջանալու դեպքում` դիմել Ստամբուլում, Էրզրումում եւ Տրապիզոնում գտնվող Իրանի հյուպատոսություններ:
Վերջին օրերին զբոսաշրջության կենտրոն համարվող Ստամբուլի Վեզնեջիլեր թաղամասում ոստիկանական ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով 11 մարդ սպանվել, 36-ն էլ վիրավորվել են: Ես մեկ պայթյուն տեղի էր ունեցել Մարդինի Միդյաթ շրջանում, սպանվել էր մեկ, վիրավորվել 20-ից ավելի մարդ:



