Կարտոֆիլով ալադի առավոտյան նախաճաշի համար:
ԼԱՅՖԲաղադրիչներ
- կարտոֆիլ - 1կգ
- ձու - 3 հատ
- սոխ - 1 հատ
- ալյուր - 60գր
- բուսայուղ - 120մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Կարտոֆիլով ալադի պատրաստելու համար մաքրեք կարտոֆիլը, անցկացրեք քերիչով, ապա ավելացրեք ձուն, մանր կտրատված սոխը, ալյուրը, համեմեք աղ և պղպեղով: Լավ խառնեք ստացված զանգվածը:

- Թավայի մեջ լցրեք մի քիչ բուսայուղ, տաքացրեք այն, ապա դրեք մեկական գդալ ստացված զանգվածից:

- Տապակեք ալադիները 2 կողմից հավասարաչափ մինչև նուրբ կարմրավուն երանգի ստացումը:

- Ալադիները կարելի է մատուցել թթվասերի, ինչպես նաև խնձորի կամ դդումի ջեմի հետ:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից
5
Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչնե...



