Ռուսաստանը պատրաստ Է ապակայունացնել Եվրասիայի կեսը. Մարգվելաշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ Է ապակայունացնել Եվրասիայի կեսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, նա ասել Է հունիսի 10-ին EUobserver հրատարակությանը տված հարցազրույցում:
Մարգվելաշվիլիի խոսքով՝ Մոսկվան ընդունակ Է իր ազդեցությունը պահպանելու համար ակտիվացնել ցանկացած սառեցված հակամարտություն հարեւան երկրներում: Նա հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն չպետք Է փորձի գուշակել, թե որտեղ կսկսվի իրադարձությունների Էսկալացումը: «Խոսքը վերաբերում Է տարածաշրջանում վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգի ստեղծմանը»,-պարզաբանել Է Վրաստանի նախագահը:
Մարտի 31-ին Մարգվելաշվիլին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել Էր, որ Մոսկվան Անդրկովկասը համարում Է իր ետնաբակը: Նրա խոսքով՝ Մոսկվան փորձում Է կանգնեցնել հանրապետության զարգացումը:



