«Ռեալը» հրաժարվել է դե Խեային ձեռք բերելու մտքից
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» կորցրել է հետաքրքրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի նկատմամբ, որին անցյալ ամռանը քիչ էր մնում ձեռք բերեր, սակայն տրանսֆերը վերջին պահին ձախողվեց տեխնիկական պատճառներով։
«Marca»-ի տեղեկություններով, «Ռեալի» ղեկավարությունը համաձայնել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, ով գոհ է թիմի հիմնական դարպասապահ Կեյլոր Նավասի խաղից։
Դե Խեայի գործակալ Ժորժե Մենդեշին արդեն հաղորդել են, որ «Ռեալը» չի փորձի գնել ֆուտբոլիստի տրանսֆերը, թեև իսպանացի դարպասապահի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ վերակնքած պայմանագրում հատուկ կետ է ներառված, որ մինչև այս տարվա հունիսի 15-ը «Ռեալը» կարող է 50 մլն եվրոյով գնել նրան։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



