Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առանձնահատուկ պատճառ չկար, որ այս արարողությունը ձգձգվում էր. «Ֆուլ Հաուսի» Ռուբենն ու կինն ամրագրեցին իրենց միությունը

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանը, ով «Ֆուլ հաուս» սիթքոմում մարմնավորում է Ռուբենին, 5 տարվա ամուսնական կյանքից հետո միությունը որոշել է ամրագրել նաև փաստաթղթերով: 2011 թվականի հոկտեմբերի 23-ին ամուսնացած դերասանն ու կինը՝ լրագրող Սյունե Համբարձումյանը, Էջմիածնի «ԶԱԳՍ»-ում ժամեր առաջ ևս մեկ անգամ հավատարմության երդում տվեցին: Aysor.am-ը շնորհավորելով ամուսիններին՝ հետաքրքրվեց օրվա մանրամասներից:

«Առանձնահատուկ պատճառ չկար, որ այս արարողությունը ձգձգվում էր, ուղղակի ժամանակ չէինք ունենում հայտ ներկայացնելու, քանի որ երկուսս էլ անընդհատ աշխատանքի մեջ էինք: Մի օր որոշեցինք ու դիմեցինք, և այսօր արդեն պաշտոնական ամուսիններ ենք», - մեզ հետ զրույցում նշեց դերասանը:

Արդյոք փաստաթուղթը հասցրել է փոփոխություններ մտցնել հարաբերությունների մեջ՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծես թե միմյանց նկատմամբ մեր պատասխանատվությունն առավել մեծացավ: Բայց նկատելի ոչինչ չի փոխվել, ուղղակի մենք էլ ցանկացանք մեր արխիվում այս թուղթն ունենալ»:

Ամուսիններին առաջինը շնորհավորել են հարազատները, ովքեր զույգին մենակ չեն թողել նույնիսկ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատասենյակում: «Մեր կողքին են եղել մայրս, եղբայրս՝ ընտանիքի հետ, կնոջս մայրը, քույրը, մեր քավորն ու քավորի կինը: Առաջին շնորհավորողներն էլ հենց նրանք են եղել», - ընդգծեց նա:

Երիտասարդ ամուսիններն այս օրը ստիպված են անցկացնել աշխատավայրում, սակայն ընկերների հետ հավաքույթը առջևում է: «Ճիշտն ասած՝ «ԶԱԳՍ»-ից դուրս ենք եկել ու գնացել աշխատանքի, բայց մոտակա օրերին ընկերների հետ անպայման փոքրիկ միջոցառում կկազմակերպենք», - վստահեցրեց նա:

Հունիսի 10-ը պատահական ընտրված օր է, այն չի համընկնում ոչ նրանց ծննդյան տարեդարձերի, ոչ էլ պսակադրության օրվա հետ: Գ. Սեփխանյանը նաև անակնկալ նվեր է պատրաստել կնոջ համար, որի մասին բարձրաձայնել չցանկացավ. «Դե նոր պետք է նվիրեմ, եթե հիմա ասեմ՝ անակնկալս կփչանա»:

Բոլոր ընտանիքներին, իր ընտանիքին՝ մասնավորապես դերասանը մաղթեց երջանկություն ու սեր. «Թող միմյանց փոխզիջող լինեն, շատ սիրեն ու սիրվեն, մնացած ամեն բան անցողիկ է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա:

 

Նելլի Մարգարյան

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար