Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վահան Խաչատրյանը՝ Ստրասբուրգում անցկացված «Նորաձեւության շաբաթի» և տղամարդկանց համար հավաքածու ստեղծելու մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը զրույցել է նորաձեւության աշխարհում արդեն իր ձեռագիրն ու անունը ունեցող դիզայներ Վահան Խաչատրյանի հետ:

Մեզ հետ զրույցում դիզայները պատմեց, որ վերջերս մասնակցել է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցած «Նորաձեւությաան շաբաթին» ու արժանացել տեղի փոխքաղաքապետի բարձր գնահատականին.

«Ստրասբուրգում անցկացվող «Նորաձեւության շաբաթին» մասնակցելու հրավերը ստացել ենք հենց կազմակերպիչներից, ովքեր համացանցի միջոցով տեսել էին իմ հավաքածուն ու շատ էին հավանել: Հրավերը ստանալուն պես՝ մեծ սիրով ընդունեցի, քանի որ իմ աշխատանքի համար նման միջոցառումները շատ կարեւոր են: Չեմ կարող չնշել նաեւ, որ այդ միջոցառմանը մեր մասնկացությունն ունենալու գործում մեծ դեր ունցեավ Լուսինե Թովմասյանի ընկերուհին, ով ապրում է Ստրասբուրգում: Նա անձամբ է մեզ ներկայացրել «Նորաձեւության շաբաթի» կազմակերպիչներին, իսկ այնտեղ գտնվելու օրերին իր մեծ աջակցության շնորհիվ մեր խումբն իրեն շատ լավ էր զգում»,- պատմեց Վահան Խաչատրյանն ու շարունակեց.

«Այնպես ստացվեց, որ մեզ վստահվեց միջոցառման բացման արարողությունը, ինչն իրականում շատ գեղեցիկ ու տպավորիչ էր: Շատ հաճելի էր այդ փաստը, երբ տեղեկացրին, որ իրենք որոշել են ինձ վստահել բացման արարողությունը, որը տեղի ունեցավ Ստրասբուրգի կենտրոնական հրապարակում գտնվող պատմական շենքում: Ընդ որում նշեմ, որ «Նորաձեւության շաբաթը» կազմակերպված էր պետական աջակցությամբ եւ այդ ամբողջ միջոցառմանը ներկա էր փողքաղաքապետը: Ի դեպ՝ ավելի ուշ հանդիպեցինք վերջինիս հետ ու նրա կողմից եւս դրական խոսքերի արժանացանք: Մի խոսքով՝ ես, որպես դիազայներ, շատ գոհ եմ ու կրկնակի ուրախ, որ հակառակ կողմը եւս գոհ էր մեզնից, հիմա արդեն մնում է սպասել այս համագործակցության արդյունքներին»:

Վահան Խաչատրյանը Ստրասբուրգի «Նորաձեւության շաբաթին» ներկայացրել է իր 2016-17թթ աշուն-ձմեռ հավաքածուն, որը վաճառքում կլինի աշնանը:

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Վահան Խաչատրյանը նկատեց, որ չի սիրում նախապես խոսել անելիքների մասին, բայց եւ որոշ փակագծեր բացեց մեզ համար.

«Միշտ պլաններ ունենում եմ, բայց սիրում եմ խոսել դրանց մասին, երբ արդեն իրականացված են: Միայն կարող եմ նշել, որ շատ շուտով կբացվի իմ «BIAYNI» ապրանքանիշի երկրորդ խանութը, բայց այն կլինի կրկին Երեւանում, թե մեկ այլ վայրում, այ դա դեռեւս չեմ ասի: Ծրագրեր շատ ունեմ, աշխատում ենք անընդհատ, առանց հանգստի, այնպես որ վստահ եմ, որ մեր ապրանքանիշի հետեւորդների համար լավ անակնկալներ են սպասվում»,- նշեց դիզայները:

Ի դեպ՝ մեզ հետ զրույցում Վ. Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ շատ շուտով կստղեղծվի նաեւ տղամարդկանց համար արված հագուստի շարք, որը, դիզայների խոսքով, շատ սպասված է.

«Նախատեսում եմ հաջորդ տարվա գարուն-ամառ հավաքածուում առաջին անգամ ներառել տղամարդկանց համար շարք: Պետք է ասեմ, որ այս որոշմանը եկա պահանջարկից ելնելով, բայց պետք է նշեմ, որ դա չի լինի նույն մասշտաբով, ինչպես իրականացվում է կանացի հագուստի շարքերը. այն կլինի էքսկլյուզիվ ձեւաչափով, միայն պատվերով եւ լյուքս կարգի»,- հավելեց դիզայները:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներԻնքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորըԻսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Կեսարյան վիրահատությունից հետո բժիշկները կնոջ որովայնում ասեղ են թողել․ կինը սարսափելի ցավեր է ունեցելԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԿոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է 44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան 26-ամյա գեղեցկության թագուհին մահացել է ավտովթարիցԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ