Ակտոբեում գործել են սալաֆիզմի հետևորդներ. Նազարբաև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի արևմուտքում գտնվող Ակտոբե քաղաքում, որտեղ հունիսի 5-ին հարձակումներ են իրականացվել զենքի խանութների և զորամասի վրա, գործել են սալաֆիզմի հետևորդներ: Այդ մասին երկրի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Մենք արդեն գիտենք, որ դա ոչ ավանդական կրոնական հոսանքի՝ սալաֆիզմի հետևորդների ահաբեկչական խումբ է եղել»,- ասել է նա՝ ահաբեկիչների հարձակումներն անվանելով «անիմաստ և դաժան»:
«Ապահովելով երկրում կրոնի ազատությունը, մենք միևնույն ժամանակ մտադիր ենք վճռական պատասխան տալ բոլորին, ովքեր թաքնվելով կրոնական կարգախոսների տակ, կփորձեն ցնցել երկրում իրավիճակը»,- հայտարարել է երկրի նախագահը:
Նա հավելել է, որ Ակտոբեում ոչնչացվել են գրեթե բոլոր ահաբեկիչները:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



