Արսեն Վենգեր. Կանտեն անհավանական ֆուտբոլիստ է
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Լեսթերի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեի մասին:
«Ես հիանում եմ Կանտեով: Տպավորություն է ստեղծվում, որ նա որքան բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում, այդքան նրա համար դա ավելի հեշտ գործ է դառնում:
Նա անհավանական կարգ ունեցող ֆուտբոլիստ է: Նա զգում է խաղը, որը ոչ բոլորն են կարողանում: Նա միշտ այնտեղ է, որտեղ պետք է լիներ: Այդ որակը հազվադեպ է նկատվում կենտրոնական կիսապաշտպանների մոտ»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը՝ հղում անելով beIN Sports-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «զինագործները» պատրաստ են ձեռք բերել 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



