Օրվա բաղադրատոմս. Դդումով ու պանրով ապուր-պյուրե
ԼԱՅՖԲաղադրամասեր՝
500 գրամ դդում
4 հատ կարտոֆիլ
1 հատ սոխ
2 պճեղ սխտոր
100 գրամ հալվող պանիր
50 գրամ կարագ
1 հատ դափնու տերև
Կես թեյի գդալ քաղցր կարմիր պղպեղ
Աղ
1.5 լ ջուր
4 կտոր հաց
Պատրաստման եղանակ՝
Դդումն ու կարտոֆիլը մաքրել, քառակուսաձև կտրատել։
Դդումը լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր, դափնու տերև, դնել կրակին։
Հենց ջուրը սկսի եռալ, ավելացնել կարտոֆիլ ու եռացնել ևս 10 րոպե։

Սոխը կարագով տապակել։ Ավելացնել եռացած դդումին ու կարտոֆիլի զանգվածին, ավելացնել նաև ճզմած սխտորը, պղպեղը, մի փոքր էլ թողնել կրակին։

Ստացված զանգվածը լցնել բլենդերի մեջ հարել՝ մինչ պյուրե դառնա։
Պանիրը մի փոքր կարագով դնել կրկին, որ հալվեն, ավելացնել պյուրեին։

Հացերը քառակուսաձև կտրատել, դնել ջեռոց, որ չորանան, մատուցել ապուր-պյուրեի հետ։


1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



