Երևան, 22.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ողջ ճշմարտությունը «Արմենոիդսի» Էդգարի և կնոջ՝ ԱՄՆ-ում դժվար կյանքի, լողավազան մաքրելու և Հայաստան վերադառնալու պատճառների մասին

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

«Արմենոիդսի» Էդգարն ու կինը՝ մոդել Նադեժդա Հովհաննիսյանը, 3 տարի առաջ տեղափոխվեցին ԱՄՆ։ Որոշ ժամանակ անց լուրեր տարածվեցին, թե որքան դժվար են նրանք ապրել ԱՄՆ-ում, նույնիսկ լողավազան են մաքրել ապրելու միջոց ունենալու համար։ Օրեր առաջ Էդգարն ու Նադեժդան վերադարձել են Հայաստան։ Այստեղ կմնան մոտ մեկուկես ամիս։ BlogNews-ի հետ բացառիկ զրույցում Էդգարը պատմել է ԱՄՆ-ում անցած ճանապարհի մասին և բացահայտել ճշմարտությունը՝ կապված լողավազան մաքրելու պատմության հետ։

-Էդգար, 3 տարվա դադարից հետո Դուք և Նադեժդան վերադարձել եք Հայաստան։ Ի՞նչն է Ձեզ բերել Հայաստան։

-3 տարին լուրջ ժամանակահատված էր, որպեսզի կարողանայինք նոր կյանք սկսել՝ բնակվելով ուրիշ պետությունում։ Միացյալ Նահանգներն ինձ համար ժամանցի աշխարհում պրոֆեսիոնալ գործունեության ճիշտ հայրենիքն է։

Վերադարձի նպատակն առաջին հերթին հայրենիքի կարոտն էր։ Վերջին իրադարձությունները բավականին ազդեցություն ունեցան մեր զգացմուքնային դաշտի վրա։ ԱՄՆ-ում ես ու Նադյան մասնակցեցինք Գևորգ Շադոյանի Fashion-նախագծին, որտեղ ներկայացանք ղարաբաղյան տարազներով։ Մենք մեր մշակութային ժառանգությունը փոխանցեցինք միջազգային աուդիտորիային, ցույց տվեցինք, թե որքան ուժեղ է մեր հայրենիքը, իսկ զգեստների աճուրդի ամբողջ հասույթը տրամադրվեց զինծառայողների ընտանիքներին։

Հայաստան գալը նաև  գործնական նպատակ ունի, ֆիլմ նկարահանելու մտադրություն ունենք, սակայն այս պահին չեմ ուզում մանրամասնել, քանի որ կազմակերպչական հարցերը դեռ նախնական փուլում են։

-«Ամերիկյան երազանք» ասվածը շատ արդիական է։ Ձեր «ամերիկյան երազանքն» իրականացա՞վ։

-«Ամերիկյան երազանքն» այլ կերպ է ընկալվում, երբ լրջորեն աշխատում ես երազանքներիդ ու նպատակներիդ ուղղությամբ։ Մենք ընտրեցինք ԱՄՆ-ն, որովհետև այնտեղ կինո և երաժշտական ինդուստրիան ճիշտ է սիստեմավորված, բավականին լուրջ հիմքեր ունի, յուրաքանչուր պրոյեկտում բավականին լուրջ անձնակազմ է աշխատում, լուրջ միջոցներ են ներդրվում արդյունքի հասնելու համար։

Ինձ համար երազանք չէր նկարահանվել ամերիկյան ընկերությունների ֆիլմերում, դա պարզապես աշխատանքի շարունակություն էր։ Ես դեռևս քիչ քայլեր եմ արել այնտեղ, սակայն այդ քիչ քայլերով էլ ինձ շատ ամուր եմ զգում։ Մենք հնարավորություն ստացանք ընդգրկվել «SAG-AFTRA» ընկերության մեջ և աշխատել հոլիվուդյան ամենամեծ հեռուստաընկերությունների հետ։ Ինձ համար պատասխանատու էր ամերիկյան ֆիլմերում խաղալ հայի դեր, խաղալ հոլիվուդյան պրոֆեսիոնալ դերասանների հետ։

-ԱՄՆ մեկնելուց որոշ ժամանակ անց լայն տարածում գտավ Ձեր հայտարարությունն այն մասին, որ օվկիանոսից այն կողմ շատ դժվար ճանապարհ եք անցել, երբ նոր էիք մեկնել, ամենատարբեր աշխատանքեր եք արել՝ սկսած լողավազան մաքրելուց։ Շատերի համար անհասկանալի էր Ձեր ընտրությունը, որովհետև Հայաստանում թեև հնարավորությունները սահմանակափակ են, բայց Դուք ապահովված էիք. թե՛ Դուք, թե՛ Ձեր կինը աշխատանք ունեիք։ Ձեզ համար արդարացվա՞ծ է այն ճանապարհը, որ անցաք։

-Դժվար ճանապարհ անցնելու վերաբերյալ շատ նրբություններ համապատասխանում են իրականությանը, բայց կան շատ բաներ, որոնք ուղղակի տեղ են գտել ռեալիթի շոուում։ Մեզ համար հետաքրքիր փորձություն էր մասնակցել ռեալիթի շոուում։

Ճանապարհը դժվար է, կապ չունի, թե որ երկրում ես։ Ես կարող էի իմ կայացած ճանապարհը շարունակել Հայաստանում, սակայն ես չէի գտնի այս մեծ ռեսուրսները։

-Ձեր ասածից կարելի է միայն ենթադրել՝ ի՞նչն է արվել շոուի համար, ինչը՝ ոչ։ Ի՞նչ է ենթադրում «դժվար ճանապարհ եմ անցել» ասվածը։ ԱՄՆ մեկնելուց հետո միանգամից մասնագիտակա՞ն գործունեություն եք անցել, թե՞ այլ աշխատանք էլ եք արել։

- Քիչ թե շատ։ Հիմնականում քոլեջում եմ սովորել, առաջին հերթին դարձել եմ ուսանող։ Ես, ցավոք սրտի, չեմ արել այլ աշխատանք։ Սցենարային առումով մի փոքր օժանդակել եմ ռեալիթի շոուի նկարահանմանը, որպեսզի ներկայացնենք հայ միգրանտի  կերպարն այնտեղ։  Ինքս ճանաչում եմ ընտանիքների, որոնք սկսել են շատ ծանր աշխատանքներից, քրտնաջան աշխատել են։ Կարելի է ասել՝ ես իրենց հավաքական կերպարը ներկայացրի ռեալիթի շոուում։

Սկզբնական շրջանում եղել են մի քանի օրեր, երբ փորձել եմ հասկանալ, թե ինչ կարող եմ անել, բայց ինձ միշտ ասել եմ, որ ավելի լավ է՝ իմ ամբողջ ներուժն օգտագործեմ  մասնագիտական գործունեություն ծավալելու մեջ։

Որոշ ժամանակով ես թողել եմ իմ սկզբունքները, սկսել եմ դժվարությամբ կայանալ, ԱՄՆ-ում ամեն ինչ 0-ից սկսել։ Դա շատ լուրջ և վտանգավոր էր, իմ կարեիրան կարող էր փլուզվել։ Ես շարունակել եմ խաղալ հայկական  նախագծերում, ռեալիթի շոուում, սակայն իմ նպատակը դա չէր, իմ նպատակն էր կատարեկագործել պրոֆեսիոնալիզմը։

Ես սկսել եմ շատ փոքր դերերից, նաև ունեցել եմ բավականին խոստումնալից և հետաքրքիր դրվագներ, որոնք տեղ են գտել ամերիկյան կիոինդուստրիալյում։

-Ամեն դեպքում Ձեզ ապրելու միջոցներ էին պետք։ Ի սկզբանե ի՞նչ աշխատանք եք արել։ Դուք մեծ կազմակերպությունների ֆիլմերում փոքր դերեր եք խաղում։ Այժմ այլ աշխատանք անո՞ւմ եք։

-Եթե դու օրինական ես հաստատված ԱՄՆ-ում, պետությունն օժանդակում է քեզ։ Իրենք քեզ վճարում են սովորելու համար։ Որպես ուսանող՝ ես ապահոված եմ և կարողանում հոգալ իմ ծախսերը։

-Բավարարո՞ւմ է։

-Միշտ էլ չի բավարարի, բայց այն ժամերը, որ ես գտնում եմ աշխատելու համար, ներդնում եմ իմ պրոֆեսիոնալ գիտելիքի մեջ։ Ես նկարահանվում եմ ամենատարբեր դերերում՝ աշխատելով 12-13 ժամ։ Դա կարող է չնչին դեր լինի, բայց այդտեղ քո հնարավորությունը շատ ավելի մեծ է։ Բացի այդ, դու դրա համար վարձատրվում ես, ԱՄՆ-ում ամեն բան վճարվում է։

- ԱՄՆ մեկնած հայ դերասանները հիմնականում աշխատում են ԱՄՆ-ի հայկական հեռոստաընկերությունների հետ։ Դուք աշխատում եք ամերիկյան ընկերությունների հետ։ Որքանո՞վ էր հեշտ մտնել դաշտ։

-Ամբողջ Կալիֆոռնիան ցանկանում է դառնալ դերասան և մտնել այդ աշխարհ, պարզապես վերջին ժամանակներում շատ են անդրադարձերը հայկական թեմաներին, Ցեղասպանության խնդրին։ Հոլիվուդյան ընկերությունները փնտրում էին 4 դերասանի՝ հայերի մարմնավորելու համար։ Ես ուղարկեցի իմ ռեզյումեն քասթինգ ընկերությանը։ Մոտ 2000 մարդ հայտ էր ներկայացրել, սակայն ես ստացա այդ երջանիկ զանգը։ «Մեկ գիշեր Երևանում» էպիզոդի համար նկարահանման 3 օր ունեցա։ Դա ինձ համար շատ կարևոր եղավ, որովհետև երբ Հոլիվուդյան ֆիլմում ունենում ես նշանակալի մասնակցություն, քեզ տալիս են դեղին «վաուչեր», որը քեզ համար տոմս է դեպի ամերիկյան դերասանական ընկերությունների շուկա։ Դու ունենում ես քո մենեջերները, որոնք քո բազան օգտագործում են տարբեր քասթինգների համար։ Դրանից հետո բավականին շատ առաջարկներ ստացա և մասնակցեցի տարբեր  նախագծերի։

Պիտի նշեմ, որ մինչ այդ շատ էի աշխատել, շատ քասթինգներ չէի անցել, սակայն հայի կերպարի համար միանգամից ընտրեցին ինձ։

-Հիմնականում փո՞քր դերերով եք ներկայացել։

-Այո, դրանք փոքր դերեր էին, բայց մեծ հնարավորություն, որպեսզի առաջ գնաս։ Իմ մասնակցությունն ամերիկյան ֆիլմերում ընդանմենը 2 տարվա  պատմություն ունի, որը քիչ ժամանակահատված է կատարելագործվելու համար։ Ես նաև անընդհատ սովորում եմ, կատարելագործում եմ լեզվի իմացությունս, քանի որ դա շատ կարևոր է։

-Ձեր կինը՝ Նադեժդան, ինչ գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում։

-Նադեժդան նույնպես փորձեց դերասանական կարիերա սկսել, մեկ կարևորագույն դեր արդեն ունեցել է և ստացել իր դեղին «վաուչերը», իրեն հիմա պակասում են ևս 2 կարևորագույն դեր, որպեսզի ընդգրկվի «SAG-AFTRA»–ի մեջ։ Քասթինգ ընկերության մեջ Նադյան ընդգրկված է, սակայն դեռևս միության մեջ չէ։

-Հիմա Ձեր ապագան ԱՄՆ-ո՞ւմ եք տեսնում։

-Ես չեմ ասի՝ դա իմ ապագան է, կասեմ՝ դա իմ ներկան է։ Ես իմ ապագան տեսնում եմ երկիր մոլորակի վրա։ Իմ տունը երկրարգունդն է։ Կապ չունի՝ երկրի ո՞ր հատվածում եմ։ Ես գնահատում եմ յուրաքանչյուր ազգության մշակույթը, պատմությունը։

Հայրենասիրությունը կայանում է նաև նրանում, որ դու չես դադարում մտածել քո  հայրնեիքի, քո պարտականության մասին։ Դրսում ապրող հայերի շնորհիվ շատ բան  է արվում Հայաստանի համար։ Նրանց հնարավորությունների և հաջող բիզնեսների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ունենալ մեկ ամբողջ օրգանիզմ՝ Սփյուռք։ Ես կարծում եմ՝ ամբողջ աշխարհում կա հզոր բաբախող 2 սիրտ՝ Հայաստանը և Իսրայելը, որոնց համայնքները ծառայում են իրենց երկրների համար։

       

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

«Ինտեր»-ը հաղթեց «Լեչչե»-ին․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Փետրվարի 24-ին գազ չի լինելու ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի սկզբին տիեզերագնացներ ուղարկել Լուսին Իրանի վրա հարձակումը կարող է վերածվել երկարատև հակամարտության. NYT Մոտ 90 երկիր ստորագրել է ԱԲ ազդեցության մասին հռչակագիրը Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով. զգուշացում Աշխարհում վտանգված է ավելի քան 3,000 լեզու․ որտեղ են դրանք կենտրոնացած Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 22-ից-26-ը Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն «Ինտեր»-ը հաղթեց «Լեչչե»-ին․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 46 ռուսաստանցու և Իրանի 2 քաղաքացու նկատմամբ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների փետրվարի 12-ից թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան Գոգավան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է հրդեհի տարածումը Քահանան փետրվարի 23-ի խնջույքները անվանել է անտեղի The Guardian-ը կոչ է արել «կամավորների կոալիցիային» զորք մտցնել Կիև և այլ քաղաքներ Շենգավիթում բախվել են ավտոմեքենաներ․ 4 վիրավորից մեկն անչափահաս է Սարգիս Մանուկյանը լրացրել է գրոսմայստերի առաջին նորման Ո՞վ է Սևանում սպանված երիտասարդը. մանրամասներ Մեծ Պահք. Փետրվարի 22-ին՝ Արտաքսման կիրակի Թաիլանդում կենդանաբանական այգում մի քանի շաբաթվա ընթացքում անկել է ավելի քան 70 վագր Դանակահարություն` Սևանում. 1 հոգի մահացել է «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդես (ֆոտոշարք)Ալիևի հիտլերյան թեզերն ու Ամասիայի միջադեպը․ ինչպե՞ս է իշխանությունը բացում դռները թշնամու առաջ․ Էդմոն Մարուքյան«Ինտերի» մեկնարկային կազմը Հորդանանը քննադատել է գրեթե ողջ Մերձավոր Արեւելքի հանդեպ Իսրայելի իրավունքի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կախված եղել Ճապոնացի գիտնականները հրաժարվել են Դաունի համախտանիշի հետ կապված քրոմոսոմի հեռացման մեթոդից Փարիզի քաղաքապետը Կիեւին գեներատորներ է նվիրաբերել Էփշտեյնի ստվերը հասավ նաև «Ֆերգիին»․ Արքայազն Էնդրյուի նախկին կինը հայտնվել է սկանդալի կենտրոնում Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի Կարպովկայի վերահսկողության մասին Համատեղ աղոթքները վկայությունն են, որ երբ ժողովուրդը միաբանվում է Տիրոջ առաջ, հույսն ու հավատը առավել են զորանում. Արագածոտնի թեմ Չենք թողնի, որ մեր լեզուն և մշակույթը ոչնչացնեն. Ատոմ Մխիթարյան Փետրվարի 22-ին և 23-ին եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարված Մոսկվայում Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի սկզբին տիեզերագնացներ ուղարկել Լուսին Քանի՞ տուգանային միավոր է տրվում վարորդին և ինչպե՞ս են դրանք հանվում ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով Կուբան կանգնած է աղետալի հումանիտար ճգնաժամի առջև Միակ պետությունները, որոնք բացահայտ կերպով ողջունել և ծափահարել են Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը, եղել են Ադրբեջանն ու Թուրքիան․ Արշակ ԿարապետյանՉինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի, դրա հետ կապված մի կարևոր դետալ կա․ Արմեն Հովասափյան Բայկալում սուզված մեքենայից դուրս են բերվել ութ զոհերի մարմինները Արցախն իմ հայրենիքն է, արյուն էինք թափել սուրբ հողի համար րոպե անգամ չվարանելով․ Խաչիկ ԳալստյանԶելենսկին Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի և «ստվերային նավատորմի» հետ կապված նոր պատժամիջոցներ է սահմանել Ինչ էին անում ադրբեջանցիներն Ամասիայում ու ինչու են կարոտում այն «Գյումրի 2»-ը արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում. Էդմոն Մարուքյան Իջեցնելու ենք դեղերի գները եռեսուն տոկոսով. Հրայր ԿամենդատյանՔաղաքականությունը խաղ ու պար չէ, որ ամեն մի խեղկատակ գա ասի՝ բարև ձեզ, ես քաղաքական գործիչ եմ. Էդմոն Մարուքյան