Աֆղանստանում «Իսլամական պետության» հետ բախման հետեւանքով 5 ոստիկան է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ փոխհրաձգության հետեւանքով Աֆղանստանի հյուսիսում 5 ոստիկան է զոհվել, ոչնչացվել է 13 ահաբեկիչ: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն:
Այս գիշեր խմբավորման ահաբեկիչները հարձակում են գործել Նանգարհար գավառի վրա, ինչի հետեւանքով 6-11 ոստիկան վնասվածք է ստացել:
Վերջին ամիսներին Աֆղանստանում իրավիճակը վատթարացել է: «Թալիբան» ռադիկալ շարժման անդամները, նախկինում գրավելով երկրի գյուղական շրջանների տարածքներ, այժմ հարձակում եմ գործում մեծ քաղաքաների վրա: Երկրի ներսում նաեւ աճել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:
Լուսանկարը` AP
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



