Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ երեք փոխնախարարների կրճատումից գյուղոլորտը չի տուժի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ փոխնախարարների կրճատումը նախարարության աշխատանքների վրա չի ազդի:
«Մյուս փոխնախարարներն էլ են մասնագետ, այնպես չէ, որ նրանք պրոֆեսիոնալ չեն: Սերնդափոխություն պետք է լինի: Ամեն պետական պաշտոնյայի երբ նշանակում են, միառժամանակ հետո հնարավոր է, որ ազատեն աշխատանքից: Կյանքը շարունակվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրադառնալով Գյուղատնտեսության երեք փոխնախարարների պաշտոնից ազատմանը` ասաց Սերգո Կարապետյանը:
Հարցին` դրա համար է նախարարը նախապատվությունը տվել երիտասարդ կադրերին, Սերգո Կարապետյանն ասաց. «Այո, երիտասարդ կադրերին պետք է նախապատվություն տանք, երիտասարդները պետք է աճեն: Ընդհանրապես բոլոր ոլորտներում էլ սերնդափոխություն պետք է լինի»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



