Ուկրաինայում ձերբակալել են տնտեսական զարգացման նախկին փոխնախարարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի գլխավոր դատախազությունը ձերբակալել է տնտեսական զարգացման նախկին փոխնախարար Ալեքսանդր Սուխոմլինին: Այս մասին հաղորդել է գերատեսչության ղեկավար Յուրի Լուցենկոն:
Ըստ «112 Ուկրաինա»-ի, Սուխոմլինը պաշտոնը զբաղեցրել է Նիկոլայ Ազարովի կառավարությունում:
«Սուխոմլինին կասկածում են այն բանում, որ 2010-2014 թվականներին լինելով նավթի, գազի կոնդենսատի, հեղուկ գազի եւ քարածխի վաճառքի աճուրդային հանձնաժողովի ղեկավար, ապօրինաբար տիրել է «Ուկրգազդոբիչա» եւ «Ուկրնավթ» ընկերությունների սեփականությանը, որի ավելի քան 50%-ը պատկանում է պետությանը, հատկապես՝ ընկերությունների կողմից արտադրվող գազին՝ ավելի քան 2 մլրդ գրիվնա ընդհանուր արժողությամբ»,- ասել է Լուցենկոն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



