Թայլանդում դպրոցի տնօրենի վարած ավտոբուսը կողաշրջվել է և այրվել. 11 ուսուցիչ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆArmlur.am-ը գրում է.
Թայլանդում տեղի ունեցած ողբերգական ՃՏՊ-ի արդյունքում տարրական դպրոցի 11 աշխատակից է զոհվել, փոխանցում է BBC-ն: Տեղական իշխանությունները հայտնել են, որ ավտոբուսի անվադողը ծակվել է, որից հետո այն կողաշրջվել է և այրվել: Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան Չոնբուրի նահանգի մայրուղում: Ուսուցիչները սեմինարից վերադառնում էին Բանգկոկ:
France Presse-ի տեղեկություններով՝ ավտոբուսի ղեկին դպրոցի տնօրենն է եղել: Նա ողջ է մնացել, սակայն վնասվածքներ է ստացել: Ուղևորներից ևս 4-ը վիրավոր են: Թայլանդն աշխարհում ճանապարհներին մահացության թվով երկրորդ երկիրն է, ՃՏՊ-ներից տարեկանում մոտ 24 հազար մարդ է զոհվում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



