Աֆղանստանի հյուսիսում զինվորականներն առնվազն 15 զինյալ են ոչնչացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանական բանակը հյուսիսային Բահլան նահանգում ռազմական օպերացիայի ընթացքում ոչնչացրել է առնվազն 15 զինյալ: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ աֆղանական զինյալների ներկայացուցիչ Նասրաթուլլա Ջամշիդին տեղեկացրել է նաև առնվազն 5 վիրավոր զինյալի մասին: Նրա խոսքով՝ գործողությունն երն ընթացել են նահանգի երեք շրջաններում և կշարունակվեն այնքան, մինչև բանակն այնտեղից դուրս հանի բոլոր զինյալներին:
Իրավիճակն Աֆղանստանում զգալի վատթարացել է վերջին ամիսների ընթացքում: «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որ ավելի վաղ գրավել էր երկրի գյուղական շրջանները, հարձակումներ է իրականացրել նաև խոշոր քաղաքների վրա: Բացի այդ՝ տարածաշրջանում աճել է «Իսլամական պետության» ազդեցությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



