Կարտոֆիլ Գյուղական ձևով
ԼԱՅՖԲաղադրիչներ
- կարտոֆիլ - 5 հատ (մեծ)
- սոխ կանաչ - 1թ/գդ
- մաղադանոս - 1 ճ/գդ
- թթվասեր - 1 բաժակ
- սխտոր - 1 հատ
- աղ - 1թ/գդ
- պղպեղ սև - 1/2թ/գդ
Պատրաստման եղանակ
- Լվանում ենք կարտոֆիլը, շարում նախապես պերգամենտային թղթով պատած տապակի վրա, պատառաքաղով ծակում մի քանի տեղից, վրան լցնում ձիթայուղն ու աղը և դնում ջեռոցը 75-90 րոպե 175 աստիճանում:

- Խառնում ենք թթվասերը, ճզմած սխտորը, կտրատված մաղադանոսն ու կանաչ սոխը և թողնում 5 րոպե:

- Ապա ջեռոցից հանում ենք եփած կարտոֆիլը կտրում մեջտեղից ու վրան լցնում պատրաստի սոուսը: Եվ վերջ ամեն բան պատրաստ է:

Ջեռոցից նոր հանած կարտոֆիլի մեջ կարելի է նաև դնել պանիր, ինչը ավելի հյութալի կդարձնի կարտոֆիլիը “Գյուղական” ձևով 
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից
5
Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչնե...



